f

Անկախ

«Դեռ 2018֊ին, երբ այս մարդն եկավ իշխանության, ես բոլորին ասել եմ` սա եկել է Ղարաբաղը տալու»․ Ռուբեն Հայրապետյան


Աննա Հակոբյանի հիմնադրամը լավագույն կոռուպցիոն միջոց է, բացի այդ, Աննա Հակոբյա՞նն է այս երկրում բարեգործություն անելու։ Աննա Հակոբյանը շա՞տ է հասկանում՝ բարեգործությունն ինչ է։ Իրենք կարող են «Էրատո» ջոկատ ստեղծեն ու ադրբեջանցիների հետ առնչություն ունեցող մարդկանց բերեն այդ ջոկատ։ Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանության հետ հարաբերությունները սրվեցին, երբ մերժեց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հիմնադրամին ֆինանսական աջակցություն տրամադրել։

Ինչ վերաբերում է պատերազմական իրավիճակում որոշումներ կայացնելու ժամանակ կանանց ներգրավվածությանը, ապա Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ դա պարտության պատճառներից մեկն է.«Թող Լևոն Մնացականյանը լիներ ՊԲ հրամանատար, տեսնեմ, թե որևէ մեկը մուտք կգործեր շտաբ»։

Հարցին, թե պարտությունը պլանավորած էր, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Դեռ 2018֊ին, երբ այս մարդն եկավ իշխանության, ես բոլորին ասել եմ` սա եկել է Ղարաբաղը տալու, ոչ ոք չէր հավատում, դա եղել է իշխանափոխություն Ղարաբաղի դեմ։ Ղարաբաղը մեր ազգային արժանապատվությունն էր, մեր հայրենիքն էր, տեսեք, թե մեր սահմաններն ուր եկան։ Այս մարդիկ մեր վերջին 800 տարվա հաղթանակը տվեցին»։

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի խոսքին, թե արցախյան ազատամարտից կարևոր էր 2018֊ի իշխանափոխությունը, Ռուբեն Հայրապետյանը նախ ասաց, թե ինչու են հիշեցնում Սասուն Խաչատրյանին և շարունակեց.«Սասուն Միքայելյանին դարձրել եք ռեմբո, նա Սասուն է էլի, գյուղացի տղա է, մինչև հիմա դեռ նորմալ հայերեն խոսել չի սովորել, նորմալ իր համար ապրում էր, հիմա բերեցին... հերթական դավաճանն է էլի։ Այդքան երեխայի գլուխ եք կերել, ոնց չեք ամաչում։ Մեկ այլ բան ասեմ, ոնց ընտրեցին ԵԿՄ նախագահ, երբ ասում է` արցախյան շարժումից ավելի կարևոր էր այս «հեղափոխությունը»։

Դիտարկմանը, թե կասկածի տակ է դրվում պատերազմին նրա մասնակցությունը, Հայրապետյանն ասաց, որ համեմատեք, թե ապիիլայն պատերազմին, երբ ամիս երկուսին սկսվեց, երբ էր Արցախ հասել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, և այս պատերազմին երբ Արցախ հասավ Սասուն Միքայելյանը. «Մինչև հիմա չի հասել»։

Հարցին, թե չի՞ կռվել, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ես այնքան լավ տեղեկություն ունեմ, թե Սասուն Միքայելյանը որտեղ է եղել, ինչ պայմաններում է խփել գեներալի մեքենային, ամբողջը գիտենք։ 45 կմ Սասուն Միքայելյանն այդ քաշով 45 օրում չէր կարող հասնել։ Սուտ «կաստիլո» ... ես էլ կարող եմ Մոսկվայում գետափին «կաստիլով» քայլել, նկարեմ, ասեմ` ես էլ եմ կռվին մասնակցել։ Սասուն Միքայելյանն այդ քաշով կարո՞ղ է 45 կմ քայլել։ Ուզում է ասել` փախել ենք»:

Անդրադառնալով պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ Հայրապետյանն ասաց, որ բոլոր գեներալները գիտեն, թե ով է նա. «Անմեղսունակ Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանն էր ասում, որ Նորատ Տեր֊ Գրիգորյանի ընտանիքի ուղարկած փողը կերել է Վաղարշակ Հարությունյանը։ Բոլոր գեներալները գիտեն, թե ինչ կարգի խեղկատակ է, նա ոնց է բանակ ղեկավարելու»։

Սասուն Միքայելյան արցախյան պատերազմ Ռուբեն Հայրապետյան

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին