f

Անկախ

Մխիթարն ու Մխիթարին ու մյուսներին սպանողը` զրահաբաճկոնով . Վենդետա լինելու է. Հավերժ ծնկած ես մնալու.


Մխիթարն ու Մխիթարին ու մյուսներին սպանողը` զրահաբաճկոնով .

Վենդետա լինելու է. Հավերժ ծնկած ես մնալու.

Երկու - երեք օր առաջ ընկերներիցս մեկի գրառման տակ իրենցքայլականներից մեկը, ի թիվս իր մասին լրագրողին ուղղված իմ հարցի, կեղծ բարեկիրթ մի մեկնաբանություն էր գրել, թե բա` եթե քննադատել, ապա իրենց քաղաքականության մասին և այլն, չանցնել վիրավորանքի և այլն.., այլապես նա «կփայլի» իր .......նիկոլությամբ ու ինձ կպատասխանի: նիկոլության հասնելու ունակ չեմ փառք Աստծո,բայց մարդասպան սրբապիղծների մասին կարծիք արտահայտելիս տաբուներ չկան:

Ասեմ նաև, որ անձնական վիրավորանք չէր, այլ իմ էմոցիոնալ ֆոնը ու վերաբերմունքը սույն սուբյեկտի հետ կապված: Ի դեպ, օրերս ձեզ պատմելու եմ իմ մասին, քաղաքականություն իմ մուտքի մասին` անդրադառնալով նաև պատերազմից հետո իմ կոշտացած բառապաշարին, ապրումներին ու դրա պատճառներին:

Բայց հիմա ուզում եմ անդրադառնալ մարդասպանի ու նրա արբանյակների այդ մտքին` թե բա մեզ քննադատեք մեր քաղաքականության մասով, բայց մի վիրավորեք: Հրաշալի, դե հիմա լսեք.

1. Ձեր քաղաքականության պատճառով սկսվեց ու շարունակվեց ցեղասպան պատերազմ

2. Ձեր գերագույն գլխավոր մեյմունի պատճառով կորցրինք ավելին, քան ամենավատթարագույն բոլոր սցենարներով հնարավոր էր. նրա ընկեր Ալիևը հստակ ասաց, որ մենք չենք պարտվել, ինքն առանց կրակոցի է տվել քոմենթչիի հայրենիք Աղդամը, Քարվաճառն ու Լաչինը:

Սա նշանակում է` նա զոհել է երեխաներին` քաղաքականություն- քաղաքականություն խաղալու, պարտություն բեմադրելու ու իշխանություն պահելու համար: Բավարա՞ր է սա դրան ատելու համար: Անձամբ ինձ համար` այո:

3. Ձեր մեյմունը ավելի շատ ատում է Արցախն ազատագրողներին, քան Ալիևին, նա սկսեց իր սեփական կետից ու կործանեց մեզ

4. Ձեր տասկոպեկանոցն ու իր կինը հանցավոր ապուշության կամ հրեշավոր միտումի պատճառով կազմակերպել են 5000-ից ավել երեխայի սպանդ

5. ՌԴ նախագահի ու ոչ միայն նրա կողմից խոսվել է Շուշին փրկելու ու հազարավոր երեխեքի կյանքը փրկելու հնարավորության մասին, որը մերժել է կապիտուլյանտը: Ես հենց այսպես եմ անվանում 4 անգամ ավելի վաղ Չդադարեցված պատերազմը:

6. Արցախի կարգավիճակի մասին հարցի տոտալ բացակայություն օրակարգից:

Եվս 50 կետ կարող եմ ավելացնել, բայց կարծում եմ սա լիուլի բավարար է հասկանալու համար, որ իրենց քաղաքականության անունը ցեղասպանություն է: Մարդասպանություն է: Արյունահեղություն է:

Ինչպիսին է այս ամենի հանդեպ վերաբերմունքը` թող ամեն մեկն ինքը որոշի: Բայց ինչպիսին պետք է լինի հատուցումը` ակնհայտ է:

Թափառաշրջիկ կրկեսը սկսել է հյուրախաղերը: Դահիճն իր զոհերի գերեզմաններին այցելելիս աչքերին արցունքաբեր կաթիլ անելու ունակ է: Ուրանալու, փախչելու, թռնելու, սպանելու, խոշտանգելու....Նա ամեն ինչ պղծելու ունակ է: Անգամ գերեզման..... Ու պղծում է... ամեն օր.... Հարցն այն է, թե մենք ինչի՞ ենք ունակ: Եթե հանդուրժելու ենք, ինչպես մինչ օրս, ուրեմն արդար է:

Հ.Գ. Կա՞ մեկը, ով ասենք սրանց հետ գնալու է և բանավիճի, օրինակ, տնտեսությունից կամ դատական համակարգից, փոխարենը ցույց տա զոհերի նկարները ու հարցնի նրանց մեղքի զգացման, ապաշխարհելու ու իրենց Աղետաբեր քաղաքականության ԳՆԻ մասին:

Հ.Գ. 2. Ես գիտեմ, որ տիեզերքում անխափան աշխատող կանոններ կան` օրինակ` տիեզերքում դատարկ տեղեր չեն մնում: Ու մեր երեխեքի դատարկ թողած տեղերը լցվելու են, ումով կամ ինչով` կտեսնենք: Այս նկարը միշտ դնելու եմ, որ չմոռանաք պղծելու ամենաբարձր նշաձողի մասին, ու ասեք` երեխեք ջան սրա համար մեզ չներեք:

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Պատերազմ

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին