f

Անկախ

Շարունակվող ռազմական դրության իրավական ռեժիմը ոչ միայն սահմանափակում է քաղաքացիների իրավունքներն այլև չհիմնավորված վատթարացնում է նրանց իրավական կարգավիճակը


Հույժ կարևոր․

Հրավիրում եմ ՀՀ ԱԺ-ի, ՀՀ կառավարության և իրավական հարցերով զբաղվող մասնագիտական բոլոր խմբերի ուշադրությունը։

Կարծում եմ պարզ է, որ շարունակվող ռազմական դրության իրավական ռեժիմը ոչ միայն սահմանափակում է քաղաքացիների իրավունքներն այլև չհիմնավորված վատթարացնում է նրանց իրավական կարգավիճակը, որի հետևանքները մոտալուտ ապագայում լրջագույն խնդիրների առաջ կկանգնեցնեն ՀՀ քաղաքացիներին:

ՀՀ քրեական օրենսգրքի 327, 3275, 3276 հոդվածներով, ինչպես նաև նույն օրենսգրքի «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ» վերտառությամբ 32-րդ գլխում ամրագրված հոդվածներով նախատեսված ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցակազմերը ռազմական դրության ժամանակ որակվում են որպես ծանր կամ առանձնապես ծանր տեսակի հանցագործություններ՝ օրինակ.

1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելու համար ՀՀ Քրեական օրենսգրքի 366 հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նախատեսված է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, մինչդեռ նույն արարքը, որը կատարվել է ռազմական դրության ժամանակ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

2. Զորամասը կամ ծառայության վայրը 3 օրից ավելի ինքնակամ թողնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան նախատեսում է առավելագույնը 2 տարի ազատազրկում, մինչդեռ նույն արարքի համար, որը տեղի է ունեցել ռազմական դրության ժամանակ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն պատժվում է վեցից տասներկու տարի ազատազրկմամբ:

Հարկ է նշել, որ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության պայմաններում քրեական պատասխանատվության խստացման տրամաբանությունը չի կարող տարածվել երկրում առկա այն իրավիճակի վրա, որում փաստացի բացակայում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքները: Բացի այդ, ռազմական դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ըստ էության բացակայության պայմաններում նվազում է նաև կատարած քրեորեն պատժելի արաքի վտանգավորության աստիճանը, որպիսի հիմքով էլ պայմանավորված է ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում օրենսդրի կողմից ավելի խիստ պատժամիջոցների սահմանումը:

Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է նաև այն, որ ռազմական դրության ժամանակ կատարված հանցակազմերն իրենց տեսակով դասվելով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների տեսակին ենթակա չեն կարճման ՀՀ քրեկանան օրենսգրքի 74-րդ հոդվածի հիմքով, համաձայն որի՝ «Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:

Այսինքն, եթե խաղաղ ժամանակ զինվորական ծառայությունից խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված էր առավելագույնը երեք տարի ազատազրկում, ինչը համարվում էր միջին ծանրության հանցագործություն, և քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնելու դեպքում քրեական գործը կարող էր կարճվել ՀՀ քր.օր-ի 74-րդ հոդվածի հիմքով և քաղաքացին կարող էր անցնել պարտադիր զինվորական ծառայության, ապա ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ նույն արարքը որակվում է որպես առանձնապես ծանր հանցագործություն, որի համար նախատեսվում է վեցից տասներկու տարի ազատազրկում և նույնիսկ ցանկության դեպքում քաղաքացին չի կարող անցնել պարտադիր զինվորական ծառայության:

Ներկայումս, առկա է իրավիճակ, երբ պատերազմի ավարտից հետո՝ այն է ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքները վերանալու պայմաններում, քննչական պատկան մարմիններում, պարտադիր, ինչպես նաև, պայմանագրային ժամկետային զինվորական ծառայություն անցնող հարյուրավոր քաղաքացիների դեմ հարուցված են քրեական գործեր, որոնք լինելով հարուցված ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ որակվել են որպես ծանր կամ առանձնապես ծանր տեսակի հանցագործություններ:

Ամփոփելով, հարկ է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ ռազմական դրության ժամանակ 2020թ. Ձմեռային զորակոչից խուսափած քաղաքացիները ցանկության դեպքում ոչ միայն չեն կարողանալու անցնել պարտադիր զինվորական ծառայության, այլև ներկայիս իրավական կարգավորումների պարագայում զրկված են լինելու Հայաստան վերադառնալու հնարավորությունից մինչև 47 տարեկանը՝ քանի որ, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում վաղեմության ժամկետը կազմում է 20 տարի:

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության իրավական ռեժիմի անհիմն շարունակվելու հետևանքով ծագած վերոնշյալ իրավական խնդիրները խնդրում եմ քննարկել համապատասխան խորհրդարանային և արտախորհրդարանային մարմիներում:

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia

ՀՀ կառավարություն

Edmon Marukyan

Ani Samsonyan

Elinar Vardanyan

ՀՀ փաստաբանների պալատ

Զառա Հովհաննիսյան ՖԲ Գրառում ռազմական դրություն խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին