f

Անկախ

«Հայոց պետականություն. ինքնաճանաչում» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը 2021 թ. կազմակերպում է Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոն՝ «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով` նվիրված Հայոց պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկներն և պատանիներն ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների սաները, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները։

2021 թ. մրցույթ-փառատոնը կիրականացվի առցանց ցուցադրության, վարպետության դասերի, սեմինարների ու հարցուպատասխանի ձևաչափով։ Ստեղծագործականից բացի՝ մրցույթ-փառատոնն այս տարի կունենա առավել ընդգծված ուսուցողական-կրթական բնույթ։

Մրցույթի շրջանակում Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից կստեղծվեն 3-5 րոպե տևողությամբ 5-7 ուսուցողական տեսահոլովակներ, որոնց միջոցով թե՛ կենտրոնի, թե՛ հրավիրյալ մասնագետները հայերենով (անգլերեն և ռուսերեն ենթագրերով) կներկայացնեն այն տեխնիկաները, որոնցով աշխատելու են մրցույթի մասնակիցները։     

Տեսահոլովակներ կպատրաստվեն հետևյալ տեխնիկաների վերաբերյալ. 

  • Գեղանկարչություն,
  • Խճանկար,
  • Մանրանկարչություն,
  • լինոփորագրություն/մենատիպ,
  • ասեղնագործություն,
  • կարպետագործություն,
  • զարդարվեստ:

Ներկայացված լավագույն աշխատանքները կցուցադրվեն հատուկ հոլովակի միջոցով, իսկ մասնակիցները (կրթօջախները/ԳԴԿ-ները և սաները) կստանան վկայականներ մասնակցության վերաբերյալ:

Բոլոր տեսահոլովակները և առցանց հայտի հղումը մինչև 2021 թ. ապրիլը կտեղադրվի Գեղագիտության ազգային կենտրոնի պաշտոնական կայքում՝ www.nca.am

Առցանց դասընթացներին և մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են 2021 թ. մայիսի 1-ից սեպտեմբերի 15-ը: Դասընթացների սկիզբը՝ 2021 թ. սեպտեմբերի 15-ից: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. նոյեմբերի 1-ն է:  Ամփոփիչ առցանց ցուցադրությունը՝ 2021 թ. նոյեմբեր։

Հավելյալ  հարցերի համար կարող եք դիմել.

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Հեռ.՝            +374 10 599-647

Էլ. փոստ՝     [email protected]

Կայքէջ՝        www.escs.am

 

Գեղագիտության ազգային կենտրոն

Հեռ.՝            060 833-383

Էլ. փոստ՝     [email protected]

Կայքէջ՝        www.nca.am

ՀՀ ԿԳՄՍ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին