f

Անկախ

«Ես ամաչեցի որպես քաղաքացի, որպես տղամարդ, որպես գեներալ»․ Թաթուլ Պետրոսյան


Քննչական կոմիտեի գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ամաչում եմ

Սիրելի հայրենակիցներ,

Ես արդեն երկար ժամանակ է, որ էլ չեմ զարմանում մեր երկրում տեղի ունեցող ազգակործան դեպքերի վրա, դա բոլորի համար պարզ է, որ այս իշխանությունները թուրքի կամակատար են։

Բայց այս ամենի պայմաններում ես ամաչում եմ․

-որ դեռ այս անհայրենիք ու սրբություն չունեցողն է ինձ, իմ պետությունն ու իմ ամբողջ ազգին ներկայացնում,

-որ անպատիժ հարձակվեց մեր սուրբ եկեղեցու վրա,

-որ փոխեց մեր Պատմությունը, Հայ գրականությունն ու ավանդական հայ մարդու տեսակը,

-որ փոխեց ու կործանեց մի ամբողջ արժեհամակարգ, որտեղ մարդն ուներ պատիվ ու արժանապատվություն,ուներ հայրենիք, ուներ սրբություններ, հող ու ջուր, պապերի գերեզմաններ,

-որ կար հույս ու լույս վաղվա օրվա ու ապագայի հանդեպ։

Եվ հիմա ես ամաչում եմ, որ մենք ոչինչ չկարողացանք անել այս արհավիրքի դեմն առնելու համար։

Իր լկտի ստերին, անօրինականություններին, բռություններին, հակասահմանադրական գործողություններին ու անբարոյական ապրելակերպին մենք փորձեցինք հակադարձել բարոյականությամբ ու օրինականությամբ։ Մի բան, որը իշխող ստորությանը համարժեք չէր կարող լինել։

Այսօր ես ամաչեցի նաև գենշտաբի և ՊՆ–ի ղեկավար կազմի փոխարեն։ Ես ամաչեցի որպես քաղաքացի, որպես տղամարդ, որպես գեներալ։

Լավ, բա որտե՞ղ է ձեր տղամարդկությունը, ձեր պատիվն ու արժանապատվությունը։ Դուք վեր եք թռնում «ոտքի» հրամանի տակ, հեզ ու նրբին սեթևեթելով լսում մի ստահակի խոսքը, որը կործանեց մեր Արցախը, մեր երկիրն ու մեր բանակը ու ոչ մի ծպտուն չեք հանում։

Տղամարդը, առավել ևս սպան ու գեներալը, չի կարող ծնկի գալ ու լիզել երկիրը կործանման տանող, բանակը վարկաբեկող, հայրենիքը թուրքին մեր հերոսների կյանքի գնով հանձնողի առաջ։ Դուք ավելի քան 40 գեներալ ու գնդապետ հիշեք ինչ եք ստորագրել։

Հիմա, եթե կարող եք պատվով ու արժանապատվությամբ փորձեք նայել ձեր կնոջ, ձեր զավակների ու դեռ փառք աստծու չզոհված ձեր զինվորների աչքերին։

Պատիվ ունեմ, եթե ձեր մեջ դա դեռևս մնացել է»։

Թաթուլ Պետրոսյան ֆեյսբուքյան գրառում ՀՀ ԶՈՒ ԳՇ Հասարակություն խմբագրի ընտրանի

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին