Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մոտ է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը երկարաձգելուն:
Le10sport-ի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիս: Բրազիլացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնայից»: