Հայաստանում մարտի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 801 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 185020 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 812076 վերջին մեկ օրում` 3721 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11602 պացիենտ. մեկ օրում ավելացել է 324-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 169172 անձ` վերջին մեկ օրում 451 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 3384 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 862 է: