f

Անկախ

Ընտրությունների անհասկանալի օրացույցը. Էլինար Վարդանյան


Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքական և հանրային առանձին շրջանակներում սկսվեց ընտրական ցուցակների անցողիկ համարներում ընդգրկվելու մրցավազքը: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ ուշադրությունից դուրս մնացին մի շարք առանցքային հարցեր, որոնք շատ կարևոր են հետագա սցենարների համար.

1. Ո՞վ և ինչպե՞ս որոշեց, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հատկապես հունիսի 20-ին։ Մինչև սահմանադրական ընթացակարգերով այդ օրվան հասնելը Փաշինյանին հնարավորություն է տրվում ժամանակ շահել և ԱԺ-ում անցկացնել ցանկացած այլանդակ օրենք կամ փոփոխություն, որը պետության համար լինելու է շատ վատ, իր համար՝ կենսական։ Այս առումով արտահերթ ընտրությունների իդեայի հետևում ձևավորվում է ստվերային օրակարգ, ինչը տանում է Բաղրամյանի պրոցեսի կազմաքանդմանը։

2. Պարզվեց, որ արտահերթ ընտրությունը կարելի է հայտարարել ֆեյսբուքյան ստատուսով։ Պարզվեց նաև, որ արտահերթ ընտրություն կարող է հայտարարվել դրա համար լիազորություն չունեցող անձի կողմից՝ անտեսելով սահմանադրական կարգավորումները, իրավական ընթացակարգը։ Թե ինչու հերթական անգամ մարդիկ տրվեցին նրա մանիպուլյացիային, դժվար է ասել։

3. Արտահերթի գաղափարը հասունացել և ընդունվել է Բաղրամյան պողոտայի ընդդիմության ճնշման տակ. ավելի ստույգ՝ տասնյակ հազարավոր մարդկանց ճնշման տակ։ Այդ դեպքում ով է, առանց մեր կարծիքը լսելու, օր նշանակում։ Նման լիազորություն չուներ ոչ ոք. ինչ ֆորմատում էլ ծնված լիներ այդ ամսաթիվը։ Եվ այստեղ է, որ հարթակը իրեն պահել է իրավիճակին ոչ համարժեք։ Դուք հարթակ եք, որովհետև մենք ենք ձեզ լիազորել փողոցում գտնվողներիս հարթակ լինել ու որոշումներ կայացնել։ Այդ դեպքում ձեր իներտությունը որևէ բացատրություն չունի։

4. Ինչու ընտրությունները չեն կարող լինել ասենք՝ հոկտեմբերի 10-ին, որի դեպքում հնարավորություն կլիներ նոր ԸՕ ընդունումը, որտեղ ակտիվ մասնակցություն պետք է ունենար Բաղրամյան փողոցը։ Ողջ հարգանքով հանդերձ խորհրդարանական ընդդիմության հանդեպ, հիշեցնեմ, որ ԲՀԿ-ն վերջին ընտրություններին ստացել է  8,26 տոկոս, ԼՀԿ-ն ՝ 6,37 տոկոս։ Իսկ իշխող ուժը ընդհանրապես երկիրը բերել է աղետի ու ավերել ամեն ինչ։ Հետևաբար նման նեղ ֆորմատներով նրանք այս պահին իրավունք չունեն կուլիսներում կարևորագույն որոշումներ կայացնել։ Սա կարծում եմ այն կարևոր հանգրվանն էր, որ ստիպում է մտածել, որ 17-ի հարթակն այլևս անցյալում է ու հրատապ անհրաժեշտություն է նոր ձևաչափ ստեղծելու, որը կկարողանա ավելի ակտիվ մասնակցել պրոցեսներին։ Ունենալով պետության ողջ գիտակից շերտի աջակցությունը ու ֆեյսբուքից իմանալ ընտրության օրվա մասին ուղղակի անթույլատրելի է։ Ի դեպ, անտրամաբանության համատեքստում ընտրությունների օր կարելի էր նշանակել ասենք մայիսի 30-ը, հունիսի 13-ը, կամ նույնիսկ փետրվարի 31-ը, որ իմքայլական նախարարի սրտով լիներ։

5. Իբր լարվածությունը թուլացնելու նպատակով պլանավորվող արտահերթ ընտրության հետևում ընդունվում են ամենավտանգավոր իրավական ակտերը, որոնք պրոցեսները տանելու են Փաշինյանի համար կառավարելի հունով։ Մինչև հունիսի 20-ը Փաշինյանն ընդունելու է ամենավտանգավոր օրենքները, որոնք կօգնեն նրան պատշաճ պատրաստվել արտահերթին։

6. Չկա որևէ երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվելու։ Մարդը, որ կեղծում է ամեն ինչ, ով ամեն հաջորդ օր փոխում է նախորդ օրվա ասածները, չի կարող կազմակերպել արդար ընտրություններ։ Գործի է դրվելու կեղծիքի ողջ զինանոցը։ Մենք դրա ականատեսը եղանք մարտի 1-ին։ Իսկ ո՞վ է բռնելու նրա ձեռքը հունիսի 20-ին։

7. Եվ ամենակարևոր հարցը. ինչու ընդդիմությունն այդքան հեշտությամբ ընդունեց Փաշինյանի կողմից թելադրվող օրակարգը։ Ինչպես ընդդիմադիր ուժերի հարթակը տրվեց երկրի թիվ մեկ կեղծարարի և մանիպուլյատորի հարկադրանքին։ Ինչու թույլ տրվեց, որպեսզի որոշում կայացնի մի մարդ, ով երկիրը հասցրել է կատաստորֆիկ ճգնաժամի, բզկտել է երկրը ատելությամբ ու թշնամանքով, տապալել է բանակցությունները, թշնամուն հանձնել Արցախի մեծ մասը, տվել հազարավոր զոհեր, խեղել բազմաթիվ ճակատագրեր։ Ինչպես նա դարձավ խաղի կանոններ թելադրող, ընտրության օր որոշող։

8. Կա մի հարց, որն առանձին քննարկման կարիք ունի։ Շատերը, այդ թվում մարդիկ՝ ում ես հարգանքով եմ վերաբերվում և նրանց կարծիքը կարևորում՝ հայտարարում են, թե արտահերթ ընտրություններին մասնակցել չի կարելի, այն լեգիտիմացնում է Փաշինյանի արածները, այն կտանի վերջնական կործանման և այլն։ Ընդունում եմ, որ կա նման ռիսկ, համարենք մերժեցինք, բայց այդ դեպքում ո՞րն է ռացիոնալ առաջարկը։ Եթե ոչինչ չարվի, եթե այս իշխանությունը մնա, ապա նոր կուրստները և նոր ստորացումները անխուսափելի են. Այս հարցում կա գրեթե համահայկական կոնսենսուս։ Եթե կատեգորիկ մերժում ենք ընտրության գաղափարը, ապա զուգահեռ պետք է ներկայացվի այլ ծրագիր՝ ինչպես ազատվել այս իշխանությունից. հակառակ դեպքում բոլորս հայտնվում ենք իռացիոնալ դաշտում։ Կարծում եմ, որ մինչև սահմանադրական ընթացակարգերով ընտրությունների գնալու ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք այս հարցադրումը, այս դիլեման ինտենսիվ քննարկելու համար, և միայն դրանից հետո վերջնական որոշում կայացնել։ Դրանով մենք մի կողմից՝ օրակարգ ձևավորելու նախաձեռնությունը կվերցնենք իշխանության ձեռքից, մյուս կողմից՝ այդ ինտենսիվ քննարկումների և այլևս բաց խոսելու պրոցեսում կարող է ձևավորվել պայքարի նոր ավելի էֆեկտիվ ձևաչափ։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Ավելին
Ավելին