f

Անկախ

COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներն ուսումնասիրող հանձնաժողովն առաջարկում է իր աշխատանքի ժամկետը եկարաձգել


Կորոնավիրուսի (COVID 19) կանխման ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը անհրաժեշտ է եկարաձգել եւս 6 ամսով: Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի նիստում համապատասխան նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Հանձնաժողովի լիազորությունների ժամկետի երկարաձգման վերաբերյալ առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում երկրում բավականին բարդ համաճարակաբանական իրավիճակ էր, եւ այս ամենին հավելվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը զգալիորեն անդրադարձել է քննիչ հանձնաժողովի աշխատանքի տեմպի եւ որակի վրա:

Խաչատրյանի կարծիքով՝ պահանջվում է փոխհատուցել կորցրած ժամանակը, ինչի համար անհրաժեշտ է եւս 6 ամիս համապատասխան ուսումնասիրություններ կատարելու համար:

Խորհրդարանականի խոսքով, դրանից զատ՝ Կառավարությանն ուղղելիք լրացուցիչ հարցեր են առաջացել, ուստի գործադիր մարմին են ուղարկվել նոր հարցեր: Սրա հետ կապված, ինչպես նշեց քննիչ հանձնաժողովի ղեկավարը, լիարժեք պատասխան ստանալու եւ ստացած տեղեկությունների հետագա վերլուծության համար ժամանակ է պահանջվում:

Արկադի Խաչատրյան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին