Համաճարակի մեկնարկից հետո անցած մեկ տարվա ընթացքում Չեխիայում գրանցվել է կրկնորոնավիրուսային վարակով կրկնակի վարակման 1400 դեպք: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է CT24 հեռուստաալիքը՝ հղում կատարելով Հանրային առողջության պետական ինստիտուտին:
Նշվում է, որ հիվանդության առաջին և երկրորդ դրվագների միջակայքը տատանվել է 68-359-րդ օրերի միջև:
Վերջին տվյալների համաձայն՝ համաճարակի սկզբից ի վեր Չեխիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1,475,538 դեպք:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 123 միլիոնը։