f

Անկախ

Ու՞մ կամ ինչի՞ն էր պետք շուրջ կես տարի տևած ռազմական դրությունը


Սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության վրա հարձակումից ժամեր անց նախ Արցախում, ապա Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն։

Կառավարությունըհրապարակեցռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը և որոշման հավելվածը՝ ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և մարմինների վերաբերյալ։

Ըստ այդ հավելվածի 8-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

9-րդ կետի համաձայն՝  Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղություների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): 

Ինչու ենք ընդգծում հատկապես այս երկու կետերը, քանի որ ողջ պատերազմի ընթացում հենց դրանք ծառայեցին որպես գործում միջոցներ՝ հասարակությանը 44-օր ստելու, հաղթանակի կեղծ հույսեր ներշնչելու, ռազմաճակատից եկող տագնապալի լուրերը խլացնելու, և ի վերջո՝ ճշմարտությունը բարձրաձայնողներին խոշոր դրամական տուգանքներով լռեցնելու միջոց։

Պատերազմի ավարտից հետո իշխանությունը չէր շտապում վերացնել ռազմական դրությունը։ Անհասկանալի է սակայն՝ ինչու՞։

Եկեք անդրադառնանք օրենսդրությանը։

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում:

Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել Հանրապետության Նախագահի հրամանագրով։

Ռազմական դրության գործողությունը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում:

Եվ այսպես, Ռազմական դրություն հայտարարելիս  առկա էր Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, և ռազմական դրության հայտարարումը միանգամայն բխում էր այդ փաստից։

Բայց չէ որ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո, վտանգը որպես այդպիսին չեզոքացել էր։ Համենայն դեպս այդպես էր մեկնաբանում իր գործողությունները «Գերագույն գլխավոր հրամանատարը»։ Նա շրջափակումից փրկել էր 25-30 հազար զինվորի էր․․․

Դրանից շուրջ մեկ ամիս անց Կառավարությունը որոշեց վերացնել ռազմական դրության շրջանակներում գործող որոշ սահմանափակումներ, մասնավորապես՝ վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը: Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը, ինչպես նաև Հայաստանի տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։

Ակնհայտ է, որ ռազմական դրությունը չէր պահպանվում, որպեսզի, ասենք, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար իրականացներ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և փրկարար ուժերի համալրում և լիակատար մարտական պատրաստականության փոխադրում, կամ պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ իրականացնելու համար (թվարկված երկու միջոցառումներն էլ ներառված էին սեպտեմբերի 27-ի Կառավարության որոշման հավելվածում)։

Ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Համաձայն վերոհիշյալ օրենքի՝Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չի կարող արձակվել: Հանրապետության Նախագահը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իրենց լիազորություններն իրականացնում են ռազմական դրության գործողության ամբողջ ժամկետի ընթացքում։

Ռազմական դրություն հայտարարված տարածքում ընտրություններ և հանրաքվեներ չեն անցկացվում մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքում պետական կառավարման ընտրովի և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում դրանք երկարաձգվում են մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը, եթե նրանց լիազորությունները չեն դադարեցվել սույն օրենքով սահմանված կարգով:

Փաստացի ռազմական դրությունը շուրջ 6 ամիս երկարաձգելը ուներ մի նպատակ՝ բացառել ԱԺ ընտրությունների հնարավորությունը։

Իշխանությունը, սակայն, հասկացավ, որ որքան հետաձվեն այդ ընտրությունները, այնքան քչանալու է գեթ մեկ ձայն հավաքելու իրենց շանսերը։ 

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։  Դա ենթադրում է նաև ռազմական դրության վերացում։

Այսօր Խորհրդարանը քննարկել է «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, արտահերթ ելույթի ընթացքում ասել է «Անհիմն են  ընդդիմության այն պնդումները, թե ռազմական դրության երկարաձգումը  քաղաքական կամ ներքաղաքական դրդապատճառներ ունի:  Դրա լավագույն  ապացույցը երկրում տեղի ունեցող  քաղաքական գործընթացներն են, մասնավորապես` ընդդիմադիր ուժերի փողոցային ցույցերը: Հիմնավոր են ընդդիմադիրների պնդումները, թե լավագույն լուծումն այն կլիներ, որ Կառավարությունը նախաձեռներ ռազմական դրության վերացումը: Հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ մոտ ապագայում Կառավարությունն ինքը պետք է նախաձեռներ ռազմական դրությունը հանելու գործընթաց: Ուստի, առաջարկում եմ կողմ քվեարկել այս նախագծին: Սա հանգուցալուծման  եւ քաղաքական կայունության ապահովման ճանապարհ է»:

Նշենք սակայն, որ հավաքների արգելքը առաջին հերթին հուզում էր հենց իշխանությանը, չէ որ անցնող 3 տարիները ապացուցեցին, որ հավաքներ կազմակերպելը և անցկացնելը միակ բանն է, որ իրենց ղեկավարի մոտ լավ է ստացվում։ Եվ հաշվի առնելով այս ընթացքում իշխանության կազմակերպած հավաքների թիվը, կարելի է ենթադրել նաև, որ դա նրա տարերքն ու կոչումն է։

Ինչևէ, մոտ ապագայում կարելի է սպասել, որ ռազմական դրությունը վերջապես կհանվի։

ռազմական դրություն

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին