f

Անկախ

Տիրան Խաչատրյանը տեղին է ծիծաղել, երբ մեկն անհեթեթություն է դուրս տալիս, իրավունք չունե՞ս ծիծաղելու. Մովսես Հակոբյան


Այն, որ Սահմանադրությունը սահմանափակում է զինվորականների քաղաքականությամբ զբաղվելը, եւ բանակը քաղաքական հարցերում պետք է պահպանի չեզոքություն, դա վերաբերում է նաեւ բանակի հրամանատարին, այսինքն երկրի վարչապետին: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Երկրի վարչապետը չպետք է քաղաքական նկրտումներից ելնելով զինվորականներին ազատել պաշտոնից: Ինչի՞ց է այս ամենը սկսվել. իկահրե, խնդիրներ եղել են, բանակը զուսպ, ատամները կրծելով այդ բոլորը կատարել է, ոչ մի հայտարարություն չի արել: Իսկ հայտնի հայտարարությանը նախորդել է ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելը: Ինչո՞ւ են նրան ազատել՝ հանցագործությո՞ւն է կատարել, հայրենիքի՞ն է դավաճանել, պարտականությունները թերի՞ է կատարել: Օրենսդրությամբ սահմանված հիմքերով որ գնում ենք, որոեւէ հիմք չկա Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու համար, նա որեւէ խախտում չի արել:

Ասում են, որ նա ծիծաղել է, մեր երկրում արգելվա՞ծ է ծիծաղելը: Եթե մարդն անհեթեթություն է դուրս տալիս, ես իրավունք չունե՞մ դրա վրա ծիծաղելու: Մարդը տեղին է ծիծաղել»,-ասել է նա:

Հակոբյանը նաեւ նշեց, որ Տիրան Խաչատրյանին ճանաչողները գիտեն, որ նա այդպիսի մարդ է, կենսուրախ մարդ է, ծիծաղել սիրում է. «Նրան ազատելը քաղաքական է: Եթե բանակը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն էլ չպետք է բերես բանակ: Եթե քաղաքականությունը բերում ես բանակ, բանակը պարտադրված է լինելու զբաղվել քաղաքականությամբ»,-ընդգծեց Մովսես Հակոբյանը:

Մովսես Հակոբյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին