f

Անկախ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները աննպատակային ու ժամանակավրեպ են. ՀԱԳՄ


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն իր խորին հիասթափությունն է հայտնում՝ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելիս, ՀՀ Ազգային ժողովի դրսևորած դիրքորոշման առնչությամբ։ 

Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի անդամների և ԱԺ ղեկավարության հետ ունեցած հանդիպումներում քանիցս բարձրացվել են հիշյալ փոփոխությունների անպատեհ ու խոչընդոտող լինելը, մասնավորապես, հետհամավարակային և հետպատերազմական տնտեսության վերականգնման ու առողջացման գործընթացի համար։

Եվ չնայած օրենքի նախագծի վերաբերյալ հանրային մերժողական մոտեցմանը, մասնագիտական ու փորձագիտական շրջանակների փաստարկված հիմնավորումներին, հայրենի օրենսդիրներն ականջալուր չեղան գործարար համայնքի կարծիքին։ Համայնք, որի գործունեության շնորհիվ է, որ ձևավորվում է երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը, որի ջանքերով է, որ ապահովվում են հազարավոր աշխատատեղեր և որն անմիջական կրողն է լինելու ընդունված օրենքի բացասական հետևանքների ու դրսևորումների։  

Այդուհանդերձ, ընդունվեց մի օրենք, որն, ի վերջո, մասնագիտական հանրության կողմից ստացավ «նոր պատժիչ գործիք» գնահատականը։ Եվ փույթ չէ, որ արտերկրի տարբեր օրենքներից մեխանիկորեն փոխառված դրույթները չեն տեղայնացվել, հոգ չէ, որ օրենքում հստակ սահմանազատված չեն մենաշնորհային և գերիշխող դիրքերը, ոչինչ, որ ՏՄՊՊ հանձնաժողովին վերապահված է ուղղակի միջամտելու, իր հայեցողությամբ տնտեսվարողի հաշիվներին արգելանք դնելու ու խոշոր տուգանքներ կիրառելու լիազորություն, առկա է բազմաթիվ այլ հակասական ու արգելիչ բովանդակություն․ այս ամենը պատգամավորներին չխանգարեց կյանք տալ հիշյալ օրենքի փոփոխություններին։

Ընդ որում, այդ փոփոխություններն այնքան շատ են ու էապես տարբերվող նախորդից, որ ընդունվեցին ոչ թե օրենքի առանձին փոփոխություններ, այլ նոր օրենք, որը Հանձնաժողովին օժտում է պատժիչ վարչարարական գործիքներով՝ չբարելավելով կամ չհստակեցնելով բուն՝ մրցակցային ապահովման խնդրին առնչվող կարգավորումները։

ՀԱԳՄ նախագահությունը մեկ անգամ ևս վերահաստատում է  ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ժամանակավրեպ և աննպատակային լինելը, որում պարունակվող նորմերով սահմանվող տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի նոր կարգավորումներն անհանգստացնող են գործարար համայնքի համար: Դրանք Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին օժտում են աննախադեպ լայն՝ պատժելու, արգելելու, բռնագանձելու լիազորություններ, ինչպես նաև այդպիսի գործառույթի համար ծավալուն և չարդարացված իրավական գործիքակազմի նոր համակարգ: Այս ամենն, ակներևաբար, իր բացասական հետևանքն է ունենալու ազատ տնտեսական հարաբերությունների հաստատման, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, երկրի տնտեսության՝ առանց այն էլ ծանր վիճակը բարելավելու ընթացքի վրա։

Միաժամանակ վստահեցնում ենք, որ հետայսու ևս հաստատակամորեն հետամուտ ենք լինելու գործարարների շահերի պաշտպանությանը, տնտեսական իրավական դաշտի կատարելագործմանը, տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունների առաջմղմանը, երկրի կարողություններն արտերկրում պատշաճ ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, հանրության բարեկեցիկ կյանքի ապահովմանն ուղղված մեր ստանձնած առաքելությանը։ Որևէ քաղաքական կամ արհեստածին հանգամանք չի կարող կասեցնել հայ գործարարի ստեղծարար ընթացքը, որը նպատակամիտված է զարգացած տնտեսությամբ, անվտանգ և հզոր Հայաստանի կերտմանը։ 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին