Տեսագրությունում լսվում է, թե ինչպես են պատգամավորները հարցնում, թե ինչու են իրենք կողմ քվեարկում այդ նախագծին։
Այսօր Ազգային ժողովի նիստում, երբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իրենք կողմ են քվեարկելու ռազմական դրության չեղարկմանը, իմքայլական պատգամավորները զարմացել են այդ նորությունից։
Mediaport Telegram–ալիքը հրապարակել է մի տեսագրություն, որում լսվում է Մակունցի, Հակոբ Սիմիդյանի ու Մխիթար Հայրապետյանի խոսակցությունը։
Պատգամավորները զարմացած հարցնում են.
-Էս ի՞նչ նախագիծ ա, էսի ո՞ր նախագիծն ա:
-Ռազմականը հանելու:
-Բա խի՞ ենք կողմ քվեարկում:
-Արարատը խոսել ա կառավարության հետ, ասել են՝ արեք:
-Լո՞ւրջ ես ասում...