f

Անկախ

Փոփոխություններն ուղղված են խոսքի ազատության և մամուլի դեմ. Ժուռնալիստների միության կոչը՝ նախագահին և դիմումը՝ ՄԻՊ–ին


Հայաստանի ժուռնալիստների միությունը ՀՀ նախագահին կոչ է անում չստորագրել այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ի կողմից ընդունված է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է  վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն սահմանել մինչեւ 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչեւ 6 միլիոն դրամ։

Ժուռնալիստների միությունը օրենքի առնչությամբ նաեւ դիմում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանին՝ քննարկելու համար առկա իրավական գործիքակազմով ու ընթացակարգերով օրենքի սահմանադրականության վիճարկման հնարավորությունները։

«Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն մինչեւ 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչեւ 6 միլիոն դրամ։

Այս փոփոխություններն ուղղակիորեն ուղղված են խոսքի ազատության եւ մամուլի դեմ ու տեղավորվում են զանգվածային լրատվության միջոցների, խոսքի ազատության հանդեպ գործող իշխանությունների քաղաքականության տրամաբանության շրջանակներում։ Վիրավորանքի ու զրպարտության համար նման՝ հայկական իրականության չափանիշերով աստղաբաշխական ծավալի տուգանքների սահմանմամբ ուղիղ հարված է հասցվելու առանց այդ էլ մեծ դժվարությամբ գոյատեւող լրատվամիջոցներին՝ շատերին ընդհուպ կանգնեցնելով փակման սպառնալիքի առաջ։

Ընդ որում, մամուլին ուղղակիորեն առնչվող այս փոփոխություններն ընդունվել են դատական համակարգը վերահսկելի դարձնելու՝ իշխանությունների անթաքույց ցանկության ու նախաձեռնությունների պայմաններում, ինչը նշանակում է, որ տեսանելի ապագայում՝ ունենալով կառավարելի դատարաններ, իշխանությունները կարող են օգտագործել այդ օրենքը՝ իրենց ոչ հաճո լրատվամիջոցներին դատարանների միջոցով լռեցնելու նպատակով։  Բացի այն, որ ընդունված փոփոխություններն ունեն ակնհայտ քաղաքական նպատակներ, դրանք հակասում են նաեւ ՀՀ Սահմանադրությանն ու եվրոպական մի շարք կոնվենցիաներին։

Ընդունված օրենքին ընդդիմախոսությունն ամենեւին չի նշանակում զրպարտության կամ վիրավորանքի խրախուսում, ինչի դեմ պայքարելու համար կարելի է եւ պետք է ընդունել այլ՝ մամուլի ազատությանը չվնասող իրավակարգավորումներ ու գործիքներ։ Մամուլի դեմ հերթական այս օրենքն ընդունվել է՝ առանց ոլորտի ներկայացուցիչների ու փորձագիտական հանրության տեսակետը հաշվի առնելու, ավելին՝ լրագրողական գրեթե բոլոր կազմակերպությունների  շրջանում կա կոնսենսուս՝ օրենքի անընդունելիության ու վտանգավորության հարցի վերաբերյալ, ինչը, սակայն, չխանգարեց իշխող մեծամասնությանը վավերացնել խոսքի ազատության դեմ ուղղված հերթական նախաձեռնությունը։

Խստագույնս դատապարտելով իշխանության կողմից խոսքի ազատության դեմ ուղղված խայտառակ այս օրենքը, Հայաստանի ժուռնալիստների միությունն արձանագրում է, որ տեսականորեն օրենքը կարող է ուժի մեջ չմտնել, եթե Հանրապետության նախագահը չստորագրի այն եւ ուղարկի Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Հաշվի առնելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ վերջին շրջանի գործունեությունը եւ իշխանության ներկայացրած ցանկացած նախագիծ ստորագրելու պատրաստակամությունը, այդ հնարավորությունը թվում է չափազանց անիրատեսական։

Այդուհանդերձ, Հայաստանի ժուռնալիստների միությունը ՀՀ նախագահին կոչ է անում՝ օգտվել օրենքը չստորագրելու իր սահմանադրական իրավունքից եւ կանխել ժողովրդավարության հիմնասյուներից մեկը համարվող խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված սույն նախաձեռնությունը։

Միեւնույն ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միությունն արդեն իսկ ընդունված օրենքի առնչությամբ դիմում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանին՝ քննարկելու համար առկա իրավական գործիքակազմով ու ընթացակարգերով օրենքի սահմանադրականության վիճարկման հնարավորությունները»,– ասվում է հայտարարության մեջ։

 

Ժուռնալիստների միություն խոսքի ազատություն ՀՀ ՄԻՊ

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին