National Review պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան առաջընթացի կենտրոնի ավագ գիտաշխատող Լոուրենս Քորբը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատերազմներում պարտվում է սեփական քաղաքական գործիչների գործողությունների պատճառով: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Վաշինգթոնը չի կարողացել ազդել Աֆղանստանում տիրող իրավիճակի վրա, և այս պահին Միացյալ Նահանգները միայն կրճատում է Իրաքում գտնվող իր ռազմական կոնտինգենտը:
Բացի այդ, Կորբը նշել է, որ Ամերիկան անհիմն կերպով Իրաքին մեղադրեց զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու մեջ, որն արդյունքում այդպես էլ չհայտնաբերվեց:
Հոդվածում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները վերահսկողություն են սահմանել տեղական նավթային պաշարների նկատմամբ, սակայն այդ նավթի արդյունահանման արդյունքում ստացված բոլոր հասույթները փոխանցվում են մասնավոր ռազմական ընկերություններին և ազդեցիկ կլաններին:
Փորձագետը նաև հավելել է, որ ԱՄՆ զինված ուժերը չեն կարող «ժողովրդավարություն տարածել» աշխարհում:
Ավելի վաղ The National Interest-ի սյունակագիր Քրիս Օսբորնը հայտարարել էր, որ պատերազմի դեպքում ԱՄՆ-ն ի վիճակի չի լինի դիմակայել Ռուսաստանին և Չինաստանին, քանի որ նրանք բավարար կործանիչներ չեն ունենա: