Զինված ուժերը պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, կառվարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հերքելով, թե կառավարությունը ցանկանում է պարտության հարցում սլաքներն ուղել դեպի ԶՈւ-ն:
«Եթե մենք ուզենայինք սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղեինք դեպի ԶՈՒ: Մենք որեւիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել եւ չենք ունենա միանշանակ:
Մեղավորներ եկեք չփնտրենք, դրա համար անհրաժեշտ է, որ ԶՈւ-ն պատրաստի համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,-ասաց նա: