Դատարանի որոշում չկա, համաձայն որի «Հրազդան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթում հաղթող է ճանաչվել Նարեկ Վանեսյանը: Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Դատարանն, ըստ նրա, ընդամենն այդ մարդու բողոքը վարույթ է ընդունել եւ դրա հիման վրա միջանկյալ որոշում է կայացրել, որ մոտակա մրցույթը կդադարեցվի:
«7 մասնակցից միայն Վանեսյանն է անցել մրցույթի երրորդ փուլ, բայց նա այդ փուլը (ծրագրի ներկայացման փուլը) չի հաղթել: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 2 կողմ, 5 դեմ»,- պարզաբանեց մարզպետը: