f

Անկախ

Ինչու է երկարում է զինվորների աճյունների նույնականացման գործընթացը. պարզաբանում պատասխանատուներից


Զոհված զինծառայողների մասունքների ԴՆԹ հետազոտության ընթացքում երբեմն անհրաժեշտություն է առաջանում կրկնակի փորձաքննություն անցկացնել, ինչը համապատասխան ժամանակ է պահանջում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ մեկնաբանելով մի խումբ ծնողների ու հարազատների բողոքն այն մասին, որ մինչև օրս իրենց որդիների և հարազատների մասունքների ԴՆԹ փորձաքննություն չի իրականացվել։

«Կան աճյուններ, որոնց դեպքում առաջին անգամ հնարավոր չի եղել ԴՆԹ որոշել: Այդ դեպքում մարմինները կամ մասունքները կրկնակի փորձաքննության են ենթարկվում»,-մանրամասնեց Խաչատրյանը:

Անդրադառնալով մինչև ԴՆԹ հետազոտության անցկացումը, զոհված զինծառայողների աճյուններին հող լինելու հանգամանքին, Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ գործընթացն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: «Ըստ այդմ՝ զոհված զինծառայողների դիերը լվանալ չի կարելի: Լվանալուց հետո պարզապես անհնար կլինի ԴՆԹ փորձանմուշ վերցնել»,-ընդգծեց Խաչատրյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հունան Թադևոսյանն էլ մանրամասնեց, որ ռազմագործողությունների վայրերում զոհված զինծառայողների մարմիններ հայտնաբերելու դեպքում, նախ՝ Քննչական ծառայությունը ստուգում է նույնականացնող փաստաթղթերի առկայությունը, գրանցում կատարում, որից հետո միայն աճյուններն ու մասունքներն ըստ հայտնաբերման վայրի՝ առանձնանշվում են և ուղարկվում ԴՆԹ հետազոտության: «Աճյուններին շատ հող լինելու պարագայում մաքրվում է միայն հագուստը»,-ընդգծեց Թադևոսյանը:

Պատերազմի ավարտից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն: Առողջապահության նախարարությունը պարբերաբար թարմացնում է նույնականացված մարմինների թիվը: Նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ փորձանմուշների թիվը, որոնց հետ աշխատելը բարդ է, հասնում է 210-ի:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին