Բրազիլիայում COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մեկ օրում ավելացել է 89 992-ով և հասել 12,220,011-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հաղորդագրություն տարածել է Բրազիլիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։
Բրազիլիայում մեկ օրում COVID-19- ի պատճառով մահացությունների ընդհանուր թիվն աճել է 2009-ով և 300,685 կազմել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը փորձել է համոզել Բրազիլիային հրաժարվել COVID-19-ի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութի գնումից:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 123 միլիոնը։