f

Անկախ

«Փաստ». Այս տարի Երևանի փողոցների նորոգման համար տպավորիչ գումար է հատկացվել


««Փաստը» քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում գրեթե անտեսանելի են դարձել կայանման համար նախատեսված «կարմիր գծերը», ճանապարհային երթևեկության գծանշումները, ինչպես նաև ձմռանից հետո տարբեր փողոցներում փոսեր են գոյացել, որոնք վնասում են մեքենաները։

Թե երբ են թարմացվելու գծանշումները և կատարվելու փոսալցման կամ ասֆալտապատման աշխատանքներ, «Փաստը» հետաքրքրվեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից։ Նա նախ ընդգծեց՝ վճարովի կայանատեղիների համար նախատեսված «կարմիր գծերը» թարմացնում է համայնքը, իսկ ճանապարհային երթևեկությանը վերաբերող մնացած բոլոր գծանշումներն իրականացնում է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը։

«Թե՛ «կարմիր գծերը», թե՛ ճանապարհային երթևեկության գծանշումները սովորաբար արվում են գարնան ամիսներից սկսած՝ զուգահեռաբար, երբ մաքրվում են փողոցները, թարմացվում են ասֆալտի ծածկի վնասված հատվածները։

Ասֆալտի ծածկի թարմացման մասին։ Կարող եք նկատել, որ դեռևս փետրվարին՝ ցուրտ սեզոնին, երբ ցուցում չկա ասֆալտի վերականգնողական աշխատանքներ կատարել, այնուհանդերձ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումն այն տեղերում, որտեղ կա անհրաժեշտություն, այսպես ասած, նախնական փոսալցման աշխատանքներ է կատարում՝ վարորդների անվտանգությունը և մեքենաների անվնասությունն ապահովելու համար։

Գարնան ամիսներին, երբ եղանակն ու օդի ջերմաստիճանն ավելի բարենպաստ կլինի դրա համար, արդեն կսկսվեն ասֆալտապատման և այլ աշխատանքները։ Այս տարի Երևանի բյուջեով տպավորիչ գումար է հատկացվել ճանապարհների՝ այդ թվում՝ մեքենաների և հետիոտն երթևեկության գոտիների բարեկարգման աշխատանքների համար՝ ավելի քան 600 մլն դրամի չափով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ասֆալտապատում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին