f

Անկախ

ՌԴ-ն մերժել է Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իրավապահների պահանջը. պաշտպան


Ռուսաստանի Դաշնությունը մերժել է ՀՀ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իրավասու մարմնի պահանջը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կոստանյանի պաշտպան Գեւորգ Գեւորգյանը։

Նա նշեց, որ մերժելու մի քանի հիմքեր կան. «Մերժելու հիմքը՝ ապօրինի պահանջն է։ Հիմքերից են նաեւ քաղաքական, ապօրինի հետապնդումները»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ եւ մերժել Հայաստանի հետ համագործակցել՝ կոնկրետ այս դեպքով:

«Փաստորեն, Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը թե´ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների, թե´ Ինտերպոլի կենտրոնական մարմնի կողմից գնահատվել են որպես անօրինական, ինչը կրկին վերահաստատում է մեր այն եզրահանգումը, որ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված  քրեական հետապնդումը որեւէ փաստական կամ իրավական հիմք չունի, այդ կապակցությամբ որեւէ ապացույց չկա եւ չի էլ կարող լինել»,- նշեց պաշտպանը։

Գեւորգ Գեւորգյանը հայտնեց, որ Թագուհի Թովմասյանի հայտարարության մասին տեղեկանալուց անմիջապես հետո դրանում նշված փաստարկները պաշտպանի կողմից ներկայացվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջը քննարկելիս դրանք որպես նոր հանգամանքներ հաշվի առնելու նպատակով:

Գևորգ Կոստանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին