f

Անկախ

Իսկ հիմա ի՞նչ եք ուզում Բարձր դատարանից. Հրանտ Սարկիսով


«ՍԴ որոշման եզրափակիչ մասն է միայն հայտնի, ՍԴ-ն ժամանակ ունի այն հրապարակելու. եզրափակիչ մասն այն մասին է, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (որով մեղադրանք է առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին) ճանաչել է Սահմանադրությանը (78 և 79-րդ հոդվածներին) հակասող և անվավեր: Որոշման ամբողջական բովանդակությունը մեզ հայտնի չէ: Կանխատեսվում էր, որ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի այս հոդվածը, բայց դա բնավ չի նշանակում, որ այն հակասահմանադրական է»: Տիգրան Եգորյան

Անկեղծ եմ ասում, նման մտքեր կարդալուց հետո, լուրջ մտածում եմ սահամանդրաիրավական մասնագիտացմամբ իրավաբանական դիպլոմս կուլ տալու մասին՝ այն էլ Հրապարակում։ Այս փաստաբանն ասում է, որ հայտնի նորմը հակասահմանդրական է ճանաչվել, սակայն դա ամենևին չի նշանակում, որ այդ նորմը հակասահմանադրական է։ Ասենք ո՞նց էլի, ո՞նց...

Երբ ոչ իրավաբաններն են սենց զառանցանք արտասանում, ինչ որ մի տեղ ընկալում եմ, հասկանում եմ, բայց որ իրավաբաններն են սենց այլասերում իրավունքը, սահամանդրականությունը՝ հասկանալ չեմ կարող։

«Ափսոսում եմ անգամ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ կարծիք ասել, ինձ համար 0-ից ցածր մակարդակի վրա է Սահմանադրական դատարանի դատավորների իրավագիտակցությունը, Սահմանադրության մեկնաբանությունը»։ Սեդա Սաֆարյան

Սույն փաստաբանն էլ կոնկրետ որակումներ է անում Բարձր դատարանի դատավորների մասին, նրանց ուղիղ վիրավորելով, պիտակավորելով։ Փաստաբանական համայնքը, պետք է կոնկրետ գործողություններ իրականացնի և փաստաբան Սաֆարյանի նկատմամբ առնվազն փաստաբանի էթիկայի կանոնների խախտման քննության պրոցես սկսի։

Մի երրորդն էլ հայտարարում է, որ չկա նորմատիվ ամրագրում, չկա որևէ պոզիտիվ ամրագրում ՍԴ որոշումը կատարելու համար, նախատեսված չէ նման գործընթաց։

Ասենք հասկանո՞ւմ եք նման հայտարարությունների վտանգավորության աստիճանը։ Նման հայտարարություններն ուղղված են Սահամանդրական արդարադատության հիմքերի կազմաքանդմանը, Բարձր դատարանի հեղինակության վրա ազդելուն և ամեն գնով սեփական ճղճիմ նպատակներին հասնելու և դրանք հիմնավորելու համար։

Անթույլատրելի է բոլորն այն գործողություններն ու անգործությունները, որոնք ուղղված են Դատական իշխանության դեմ։ Վերջիվերջո ՍԴ այս կազմը ձեր սրտի կազմն է, ամեն գնով արդարացրեցիք նախորդ տարում տեղի ունեցած հակասահմանադրական գործընթացները, երեք դատավորների աշխատանքից ապօրինաբար հեռացրեցին, իսկ դուք սազներդ առած թամաշա էիք անում։ Արեցի՞ք, լավ արեցի՛ք, իսկ հիմա ի՞նչ եք ուզում Բարձր դատարանից։

Սահմանադրական դատարան Հրանտ Սարկիսով

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին