f

Անկախ

Մերժում ենք հայ ժողովրդի ամբոխացումը, կոչ ենք անում միավորվել այս ազգակործան իշխանության դեմ և մերժել նրանց վերահսկողության ներքո իրականացվող ամեն մի քայլ


                                                                         Հայտարարություն

 

    Հայրենակիցնե՛ր.

    Հայրենիքը կործանման եզրին է:

    Ներկայիս իշխանությունների հայրենադավ և ազգադավ գործունեության պատճառով կորցրել ենք գրեթե ողջ Արցախը, անխնայորեն <<մկրատվում>> են ՀՀ պետական սահմանները, նենգ դավաճանությամբ կազմալուծվել է Հայոց բանակը՝ իր անդառնալի մարդկային տասնյակ հազարավոր կորուստներով և ռազմատեխնիկական բազայի փոշիացմամբ:

    Պետության ներքին և արտաքին քաղաքականության մեջ համատարած քաոս է:

    Անգործության են մատնվել պետական գերատեսչությունները, արտաքին աշխարհում ոչ լրջմիտ վերաբերմունք է ձևավորվել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ: Կորսված են ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը:

    Իրականությունը սթափ գնահատելու, ժողովրդին ճշմարտությունը ազնվորեն և շիտակ ներկայացնելու փոխարեն՝ ներկա վարչակարգը որդեգրել է ստի, կեղծիքի, աճպարարության մի քաղաքականություն, որի նպատակը սեփական ապաշնորհության, հակազգային գործունեության կոծկումը և հոգեվարքի մեջ հայտնված իրենց տխրահռչակ իշխանության երկարակեցության ապահովումն է:

    Իշխանական քարոզչությունն ուղղորդված է մարդկանց զգացմունքներին, բնազդներին և ոչ թե բանականությանը: Ճարպկորեն մեզնից խլվում են Հայոց պատմությունը, մշակույթը, կրոնը, հավաքական հիշողությունը, որի հետևանքով հայ ժողովուրդը վերածվում է ամբոխի:

   Ամենայն հայոց բանաստեղծը ժամանակին բանաձևել էր ժողովրդի և ամբոխի տարբերությունը. <<Ժողովուրդը իմաստուն է, ամբոխը՝ հիմար: Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև: Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր, չար: Ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան...>>:

    Մի՞թե մեզ համար գերադասելի է ամբոխացումը:

    Հայրենակիցնե՛ր.

    Մենք՝ մտավորականներս, մերժում ենք հայ ժողովրդի ամբոխացումը, կոչ ենք անում միավորվել այս ազգակործան իշխանության դեմ և մերժել նրանց վերահսկողության ներքո իրականացվող ամեն մի քայլ:

    Պետության վերածնության միակ ճանապարհը ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են, որի երաշխավորը, սակայն, այս իշխանությունը չի կարող լինել:

    Ուրեմն՝ մեզ անհրաժեշտ են ընտրություններ՝ առանց այս հայրենադավ և ազգադավ իշխանության ու նրա վերահսկողության:

 

                                    <<Ձայն Հայրենեաց>> նախաձեռնություն

                                    <<Մ. Ի. Տ. Ք. Ազգային Խորհուրդ>>

                                    <<Հայ Ազգային ճակատ>>

                                    <<Ձայն Հայրենեաց>>-ի Շիրակի մարզի մասնաճյուղ

                                    <<Ձայն Հայրենեաց>>-ի Լոռու մարզի մասնաճյուղ

                                    <<Ձայն Հայրենեաց>>-ի Վայոց ձորի մարզի մասնաճյուղ

մտավորականություն հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին