f

Անկախ

Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրս. Դանիել Իոաննիսյան


«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրս՝ ընտրություններում մրցակցային առավելություն ստանալու համար

Այստեղ կարևորը ոչ միայն (ոչ այդքան) այն էր, որ Փաշինյանի դե-ֆակտո նախընտրական գործուղումը դե-յուրե պաշտոնական էր, այլ այն, որ ելույթներում նախընտրական խոսքը մեկտեղված էր պաշտոնեական լիազորություններից բխող քայլերի հետ:

Օրինակ՝ նախարար Պապիկյանի հետ միասին քաղաքացիներին հայտնելը, որ որոշում է կայացվել ասֆալտը պետության հաշվին վերանորոգել, ամբողջությամբ լիազորություններից բխող քայլ էր, որը տեղում հենց օգտագործվեց ընտրություններում մրցակցային առավելություն ստանալու համար... Չէ՞ որ ընդդիմադիրներն իրենց քարոզարշավի ժամանակ չեն կարող ասել, որ «հենց նոր որոշեցինք ձեզ համար ասֆալտ փռել»:

Այլ կերպ ասած, պաշտոնեական դիրքն օգտագործվեց մրցակցային առավելություն ստանալու համար: Դա անընդունելի է և հանդիսանում է վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում (լինում է նաև ծպտյալ չարաշահում):

Պաշտոնատար անձինք պետք է զերծ մնան նախընտրական քարոզչության և պաշտոնեական լիազորությունների իրականացման մեկտեղումից:

Հ.Գ. Դա նաև հակասում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մեջ դրված տրամաբանությանը (թեև, նախագծով դա միայն քարոզարշավի ժամանակահատվածի համար է արգելված): Եվ հենց այս պատճառով եմ ես ասում, որ ՔՊ-ն պետք է քաղաքական կամք ունենա՝ վարչական ռեսուրսի հետ կապված Ընտրական օրենսգրքի կարգավորումներն ընդունելու համար»:

Երեկ Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրս՝ ընտրություններում մրցակցային առավելություն ստանալու...

Опубликовано Daniel Ioannisyan Понедельник, 29 марта 2021 г.

ՖԲ Գրառում Դանիել Իոանիսյան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին