f

Անկախ

Հակոբի նկատմամբ իրականացվում է ուղղորդված քրեական հետապնդում՝ տևական ժամանակով բանտարկելու համար. Ռ. Մելիքյանը՝ «նոյեմբերի 9-ի» գործով բանտարկված հայրենադարձ կամավորականի մասին


«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայրենադարձ կամավորական Հակոբ Պէրպէրյանի ազատազրկմանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երեկվանից շատերն են խոսում հայրենադարձ կամավորական Հակոբ Պէրպէրյանի (Բերբերյանի) մասին, որը տևական ժամանակ է՝ ինչ բանտարկված է «նոյեմբերի 9-ի» հայտնի գործով։

Տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով մեծ հանրային պահանջը, այսօր հանդիպել եմ Հակոբի փաստաբանին՝ հանրային պաշտպան

Fred Sargsyan-ին և երկար քննարկում եմ ունեցել գործի ընթացքի ու մանրամասների մասին։

Այս պահին չեմ ցանկանում ձեզ ծանրաբեռնել դետալներով։ Փոխարենը կներկայացնեմ իմ հստակ եզրահանգումը. Հակոբը քաղաքական ու ազգային բանտարկյալ է։ Նրա նկատմամբ իրականացվում է ուղղորդված ու ապօրինի քրեական հետապնդում, որի նպատակը Հակոբին տևական ժամանակով բանտարկված պահելն է։

Միայն կնշեմ մեկ փաստ. դեռևս 2020-ի նոյեմբերի 25-ին առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է Հակոբին կալանավորելու միջնորդությունը (այո՛, հենց Ֆարխոյանը!!!)։ Շուրջ երկուսուկես ամիս Հակոբը մնացել է ազատության մեջ և որևէ ապօրինություն չի կատարել, որևէ կերպ չի խուսափել քննությունից կամ խոչընդոտել դրան։ Սակայն երբ հունվարի վերջերին կապիտուլյանտը ԲԴԽ գործուղեց ապօրինագիտության ու պատվերագիտության գծով հայտնի «գիտնական» Ջհանգիրյանին, դատարանները կտրուկ փոխեցին իրենց վարքագիծը. նախ, հայտնի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանեց Հակոբին ազատության մեջ թողնելու որոշումը և գործը հետ ուղարկեց առաջին ատյան, ապա նույնքան հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երկուսուկես ամիս քննությանը ոչ մի կերպ չխոչընդոտած կամավորականին կալանավորել, վերջում էլ վերաքննիչի դատավոր Լուսինե Աբգարյանը ապօրինություն չտեսավ այդ ամենում ու Հակոբին թողեց բանտարկված։

Այս ընթացքում փաստաբան Ֆրեդ Սարգսյանը, Հակոբի պաշտպանությունն իրականացնելիս, դրսևորել է բարձր պրոֆեսիոնալիզմ ու մեծ ջանասիրություն։ Սակայն եթե գործ ունես «թուրքական պատվերի» հետ, ապա այդ ամենը ցավոք բավարար չէ։ Ուստի անհրաժեշտ է Հակոբի գործը մշտապես պահել հանրային ուշադրության կենտրոնում։

Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն պատերազմի ողջ դժոխքը (Ֆիզուլիից Շուշի) անցած մարդուն, առաջին գծում 44 օր կենաց-մահու կռիվ տված մարդուն «թուրքական պատվերով» բանտարկելուն, կարող են միանալ Հակոբի ազատության ու արդարացման համար մեր պայքարին։

Ով-ով, բայց Հակոբը ԼԻԱՐԺԵՔ իրավունք ուներ նոյեմբերի 9-ին պատասխաններ պահանջելու կապիտուլյանտից։ Ովքեր համաձայն են այս պնդմանը, նույնպես կարող են միանալ Հակոբի ազատության ու արդարացման համար մեր պայքարին։

Փաստաբան Ֆրեդ Սարգսյանի հետ պայմանավորվել ենք առաջիկայում հանդես գալ ասուլիսով՝ Հակոբի գործի հետ կապված խայտառակ ապօրինությունները հանրությանը ներկայացնելու համար։

ՀԳ. Բանտարկությունը չի փոխել Հակոբին. նույն ուղղամիտ և շիտակ Հակոբն է։

ՀՀԳ. Նշված դատավորներին՝ ամո՛թ»։

Ռուբեն Մելիքյան ՖԲ Գրառում

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին