f

Անկախ

Պետությունը պարտավոր էր արդեն իսկ դադարեցրած լինել ՔՕ 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը. Արթուր Ղամբարյան. NEWS.am


Պետությունը պարտավոր էր արդեն իսկ դադարեցրած լինել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգի տապալումը) քրեական հետապնդումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

«Այն հղումը, որը Քրեական օրենսգիրքն իր մեջ պարունակում էր, արված էր այն Սահմանադրության վրա, որն այլեւս չէր գործում՝ բացառությամբ Սահմանադրության 1-ին եւ 2-րդ հոդվածների։ Այսինքն՝ երբ ես նշում եմ, որ ակնհայտ եւ անտանելի աստիճանի հակասահմանադրական է, դա նաեւ վերաբերում է Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածի բլանկետային դիսպոզիցիային։ Բացառիկ է, որ Քրեական օրենսգիրքը մեկ այլ իրավունքի ճյուղի ուղիղ հոդվածների վրա է հղում կատարում, ոչ թե ընդհանուր կանոնների, այլ համարակալված հոդվածների։ Իրավական տեխնիկայի տեսանկյունից, սովորաբար, դա քիչ հանդիպող մոտեցում է. առաջինը 300.1-ով է եղել եւ Քրեական օրենսգրքի եւս երկու հոդված, որոնք ուղիղ հղում են պարունակում մեկ այլ իրավունքի ճյուղի կամ օրենսդրության կոնկրետ հոդվածների վրա։ Երբ այդ հոդվածները դադարում են գործել որեւէ կերպ, անկախ նրանից՝ այդ հոդվածների բովանդակությունը տեղափոխված է լինում մեկ այլ նորմով, թե՝ ոչ, եթե այդ հոդվածներն ինքնին դադարում են, արդեն իսկ դա վիճահարույց է դարձնում այդ նորմերի գործողությունը։ Այդ պատճառով էլ դա ինձ համար եղել է ակնհայտ հակասահմանադրական»,– ասաց նա։

Ղամբարյանի խոսքով՝ առաջին հայացքից խնդիրը տեխնիկական է թվում, սակայն տեքստը խորությամբ ուսումնասիրելու, ինչպես նաեւ հին Սահմանադրությունը եւ նոր խմբագրությամբ Սահմանադրությունն ուսումնասիրելով՝ ակնհայտ է դառնում, որ դրանց միջեւ նույնիսկ այդ տեխնիկական թվացող հարցը դառնում է իրավական որոշակիությանը վիճահարույց դարձնող խնդիր։

Արթուր Ղամբարյանի դիտարկմամբ՝ հարցը միայն իրավական հարթակում չէ, աշխարհաքաղաքական հարց նույնպես կա. «Դա պարզապես իմ ենթադրություններն են։ Նման հասարակական հնչեղություն եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ քրեական գործերով հակված չեմ տեսնելու զուտ իրավաբանական պատճառաբանություններ։ Թե ինչ աշխարհաքաղաքական մոտիվացիաներ կարող են լինել, արդեն այլ բլոկի մասնագետները պետք է ասեն»։

Անդրադառնալով այդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելուն՝ Ղամբարյանը նշեց. «Պետությունը պարտավոր է դադարեցնել, եւ պարտավոր էր արդեն իսկ դադարեցրած լինել։ Դա կլինի դատախազի կողմից մեղադրանքի հրաժարվելու ձեւաչափով, թե դատարանի կողմից արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, դա քննարկելու հարց է»։

Ղամբարյանը շեշտեց, որ մեղադրանքը փոխելու փաստարկները չի պատկերացնում. «Ես դիտարկում եմ դա միայն իրավունքի շրջանակներում, այլ ընթացակարգ չկա, քան քրեական հետապնդումը դադարեցնելը»։

Անդրադառնալով այդ հոդվածով վերջնական արդարացմանը՝ Արթուր Ղամբարյանը նշեց, որ այդ մասին խոսելը դեռեւս վաղ է. «Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը պետք է հասկանալ՝ արդյոք կիրառելի՞ է, թե՞ ոչ։ Մոտեցումը հետեւյալն է. եթե անձը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ, ապա Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը թվարկում է՝ արդարացված անձինք ինչ իրավունքներ ունեն, նշվում է նաեւ հատուցման վերաբերյալ»։

Հարցին՝ արդյոք Սահմանադրական դատարանը որոշումը կայացնելիս հաշվի առե՞լ է ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները, Արթուր Ղամբարյանը նախ նշեց, որ ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի համապատասխան եզրակացության մեջ շատ ուղղակի կոնկրետացված դատողություններ չկան. «Կան ընդհանուր ֆոն տվող մոտեցումներ՝ անուղղակիի ձեւով։ Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանը ելնելով մեր սահմանադրաիրավական կարգավորումներից, իրավական հասկացությունների դոկտրինալ մեկնաբանություններից տվել է շատ ճիշտ գնահատական»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կարդան, տեսնեն՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնեն որոշումներ, Ղամբարյանը նշեց, որ ցանկություն չունի դա մեկնաբանելու։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։

Նշված կառույցներից պատասխան ստացվեց անցած ամռանը։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։

Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։

Մարտի 29-ին արդեն հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ։ 

Արթուր Ղամբարյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին