f

Անկախ

ԵԱՏՄ-ում մշակում են աշխատանքային միգրանտներին ուղղված նոր նախագիծ. մանրամասնում է Տիգրան Սարգսյանը


Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ն աշխատում է նոր թվային նախագծերի վրա: Մասնավորապես, աշխատանքներ են տարվում մի թվային մի նախագծի շուրջ, որն ուղղված է ԵԱՏՄ տարածքում աշխատանքային միգրանտներին: «Республика Армения»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:

«Մենք հիմա զուգահեռ աշխատում ենք Ռուսաստանի կառավարությունից մեր գործընկերների հետ երկրորդ  նախագծի շուրջ, որը կոչվում է «Աշխատանքը ԵԱՏՄ-ում»: Դրա իմաստն այն է, որ հեշտացվի աշխատանքային միգրանտների կյանքը և տրամադրվեն նրանց թվային լուծումներ հեռավար կարգով: Դա մի կողմից թույլ կտա քաղաքացիներին, որոնք աշխատում են ԵԱՏՄ-ի այլ տարածքում, օգտվել բոլոր անհրաժեշտ պետական ծառայություններից, որոնք տրամադրվում են աշխատանքի ընդունման պարագայում, մյուս կողմից հնարավորություն է տալիս համապատասխան պետական մարմիններին կատարել պատշաճ հաշվառում և քաղաքացիների գրանցում: Միաժամանակ դա կարող է նպաստել հուսալի համակարգի ստեղծմանը՝ ուղղված անօրինական գործողություններին, օպերացիաներին հակազդելուն, ինչը ցավոք առկա է միության տարածքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Տիգրան Սարգսյանը:

Այդ նախագիծը կիրականացվի թվային հարթակի միջոցով և կունենա հավելվածի տեսք: Ավելին, կլինի ծառայությունների մի ամբողջ հավաքածու, որը կտրամադրվի աշխատանքային միգրանտներին: Տիգրան Սարգսյանի խոսքով, Հայաստանի համար դա շատ արդիական է, հաշվի առնելով, որ մեծ թվով աշխատանքային միգրանտներ ամեն տարի հատում են սահմանը, աշխատանք են գտնում Ռուսաստանում, ստանում են աշխատավարձ, գրանցվում են, այնտեղ ապրում են, տեղավորում են իրենց երեխաներին և այլն: «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի օգնությամբ նրանք կարող են այդ բոլոր գործընթացները կառավարել Հայաստանից:

«Օրինակ, գտնել համապատասխան աշխատանք, պայմանավորվել աշխատավարձի հարցի շուրջ, ստանալ դրա համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային տարբերակով և այլն: Ինչ վերաբերում է Միության երկրների համապատասխան մարմինների գործակցությանը, ապա քանի որ ԵԱԶԲ-ն միջազգային կազմակերպություն է, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, մեզ մոտ, միանշանակ, իրականցվում է ուղիղ աշխատանք բոլոր բաժնետերերի հետ, որոնք որոշումներ են կայացնում մեր բանկի խորհրդի մակարդակով: Եվ մեր բոլոր ծրագրերը, նախագծերը, մեր ամբողջ գործունեությունը թափանցիկ է մեր բաժնետերերի համար: Թվային նախաձեռնությունների հիմնադրամն ունի աշխատանքի պլան այս տարվա համար, որտեղ նկարագրվում են այն բոլոր միջոցառումները, որոնք մենք պետք է իրականացնենք: Բնականաբար, մեր բոլոր բաժնետերերը (իսկ դրանք պետական կառույցներն են) տեղյակ են մեր աշխատանքներից: Եվ մենք մեր հերթին փորձում ենք լինել մաքսիմալ թափանցիկ»,-նշել է նա:

Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ պատրաստում են թվային անձնագրեր ԵԱԶԲ-ի բոլոր մասնակից երկրների համար, այդ թվում թվային անձնագիր Հայաստանի համար: Այս փաստաթղթի իմաստն այն է, որ նկարագրվում է ԵԱՏՄ անդամ երկրներում առկա իրավիճակը, թե որքանով են առաջադեմ այս կամ այն բիզնես գործընթացների թվայնացման գործում, ինչ ենթակառուցվածքներ են ստեղծվել, ինչպես է կառավարվում թվային վերափոխումը երկրներում և այլն: Նման անձնագրերի մշակումը թույլ կտա քննարկումների միջոցով վերհանել այս կամ այն խնդրահարույց տեղերը և առավելությունները, որոնք առկա են երկրներում: «Պետք է մեր աշխատանքն ավելի նպատակաուղղված լինի միության երկրներին օժանդակելուն ՝ նրանց առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համատեքստում»,-հավելել է նա:

Տիգրան Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին