Հռոմում մարտի 31-ի գիշերը երկու մարդ է բերման ենթարկվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով: Այդ մասին հայտնում է La Repubblica թերթը՝ հղում կատարելով կարաբինիերի ROS հատուկ ստորաբաժանման հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվել է, որ բերման են ենթարկվել Իտալիայի ռազմածովային ուժերի կապիտան և Հռոմում Ռուսաստանի դեսպանատանը աշխատող ռուս զինծառայող: Ըստ թերթի՝ իտալացի զինվորը գաղտնի փաստաթղթեր է հանձնել ռուս սպային՝ դրամական փոխհատուցման դիմաց: Ենթադրվում է, որ իտալացին նման գործողությունների է դիմել ընտանիքում առկա խնդիրների պատճառով: Կարաբինիերի և հետախուզական ծառայությունների կողմից պաշտոնական ընթացակարգերի ավարտից հետո իտալացի կապիտանը ձերբակալվել է, մինչդեռ Ռուսաստանի քաղաքացու կարգավիճակը դեռևս քննարկվում է՝ նրա դիվանագիտական կարգավիճակի հետ կապված:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմում թոշակառուն դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ հօգուտ Ուկրաինայի լրտեսության համար: