f

Անկախ

«168 ժամ»․ Այն, որ այս իշխանությունն է կազմակերպելու ընտրությունները և ունի ձայներ հավաքելու տեսական շանս, ապա՝ հասարակությունը համաձայնել է ՀՀ-ն անպետություն տարածքի վերածելու ծրագրին


«Հայաստանում կատարվող գործընթացների թիրախը պետությունն է։ Պետության դեմ արշավը սկսվել է վաղուց։ 2018-ին այդ արշավը ֆունկցիոնալ հաղթանակ է արձանագրել․ իշխանության են եկել կամ բերվել մարդիկ, ովքեր պատրաստ են հանդես գալ պետության դեմ պայքարի առաջամարտիկների դերում։

 

Արցախյան վերջին պատերազմը՝ ֆորմալ առումով սանձազերծված լինելով Արցախի ու Հայաստանի դեմ, իրականում ուղղված էր պետության, հայկականության դեմ՝ լայն իմաստով։ Պատերազմը՝ հաղթանակ ապահովելով Ադրբեջանին ու Թուրքիային, զգալի հաջողություններ արձանագրեց նաև պետության դեմ պայքարի ներքին ու արտաքին շահառուների համար։ Հիմա հակապետականությունն իրականացվում է այլ հարթությունում, և այսօր տեղի ունեցողը կարելի է համարել հիբրիդային պատերազմ մեր իսկ պետության դեմ։

Իշխանությունն իր ամենատարբեր ներկայացուցիչների միջոցով՝ սկսած Նիկոլ Փաշինյանից մինչև մանդատավոր խեղկատակներ, հանրային գիտակցության մեջ, որպես փափուկ բարձ, սուտ խոստումներով սերմանում է «լավ ապրելու»  հեռանկարը, որը կարող է իրականություն դառնալ պետության հաշվին։ Խոսքը ոչ թե ֆորմալ, ատրիբուտիկ, այլ բովանդակային պետության մասին է, որը հենց այս օրերին իշխանությունը դրել է զոհասեղանին։

 

Վարվող քարոզչության նպատակն իրականում ազգային հիշողության, ազգային արժանապատվության, վերջին հաշվով, ինքնության ոչնչացումն է, որին հակադրվում է բարեկեցիկ կյանքի հեռանկարը։ Հայաստանը վերածվում է տարածքի, որն առանց պետության բովանդակային հատկանիշների՝ կարող է բարեկեցիկ կյանք ապահովել դրանում ապրողների համար, որոնք գուցե կունենան անձնագիր ու ֆորմալ քաղաքացիություն, բայց գործառութային առումով կլինեն այն երկրների հպատակները, որոնք հետևողականորեն կազմաքանդում են Հայաստան պետությունը ներքին ֆունկցիոներների միջոցով։

Պետության վերացման համար ամենակարևոր պայմանը քաղաքացիների  գիտակցության մեջ պետության անայլընտրանքայնության վերացումն է։ Պետության ոչնչացման պայմանական սկիզբ կարելի է համարել այն պահը, երբ հասարակության որոշակի շերտի արժեքային համակարգում պետությունը զիջում է իր առաջնայնությունը լավ ապրուստին։ Այդ շերտը, որը, ցավոք, բավական լայն շերտ է, առաջնորդվում է «Ո՞ւմ  ա պետք սենց պետությունը» հավաքական մտածողությամբ։

Հիմա իշխանությունը պատասխանում է այդ հարցին՝ իր գործողություններով ցույց տալով, որ պետությունը ոչ մեկին պետք չէ, փոխարենը՝ կարելի է կուշտ լինել առանց պետության։ Այս հարցը ֆորմալ պատասխան է ստանալու հունիսի 20-ի ընտրություններում, եթե, իհարկե, դրանք տեղի ունենան։

Միայն այն, որ գործող իշխանությունը ոչ միայն մասնակցելու է այդ ընտրություններին, այլև կազմակերպելու է դրանք և ունի ձայների մեծ տոկոս հավաքելու թեկուզ տեսական շանս, նշանակում է, որ հայ հասարակությունն արդեն իսկ համաձայնություն է տվել Հայաստանն անպետություն տարածքի վերածելու ծրագրին՝ պայմանով, որ այդ տարածքում քաբաբը կլինի հնարավորինս էժան ու ցանկալի է՝ կետչուպով։ Թուրքական արտադրության, բնականաբար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

արտահերթ խորհրդարանական ընտրություններ

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին