f

Անկախ

Տոտալ կեղծիքներ ընտրություններից առաջ. Էլինար Վարդանյան


Թեև արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը դեռեւս ֆեյսբուքյան գրառման մակարդակում է, իշխանություններն արդեն իսկ գործի են դրել ընտրական կեղծիքների ողջ մեխանիզմը, որ երբեւէ եղել է Հայաստանում։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Ներկայացնում ենք հոդվածը. «Իշխանությունն արդեն հայտարարում է նախընտրական շտաբի ձեւավորման մասին, հայտարարում է, որ արտահերթ ընտրություններին «Իմ Քայլի» նախընտրական շտաբը համակարգելու են Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը եւ Արսեն Թորոսյանը։ Պապիկյանը կլինի շտաբի պետը՝ գլխավոր համակարգողը:

Ստացվում է, որ դեռեւս չի իրացվել ընտրություններ նշանակելու սահմանադրական ընթացակարգը, չի նշանակվել ընտրություն, չկա ընտրության օր, բայց իշխանությունն արդեն շտաբ է ձեւավորում։ Ընդ որում շտաբի աշխատանքները համակարգողներից երկուսը գործող նախարար են, մեկը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, չորրորդը՝ վարչապետի գլխավոր խորհրդական, որոնք պարզապես իրավունք չունեն այս պահին ընդգրկվել  շտաբային աշխատանքների մեջ։ Չորսն էլ պետական պաշտոնյա են, եւ նրանց աշխատանքը երկրի համար այս ճգնաժամային պահին պետք է սահմանափակվի բացառապես իրենց ոլորտային գործունեությամբ։

Մյուս կողմից անկախ նրանից, որ դեռեւս նշանակված չէ ընտրություն, չի սկսվել նախընտրական քարոզարշավը, վարչապետն արդեն սկսել է քարոզարշավ՝ անխնա օգտագործելով ամբողջ վարչական ռեսուրսը ՝ ոստիկանություն, ԱԱԾ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, դպրոցներ, պետական այլ հաստատություններ։ Ծանոթանալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի «Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի մաս չեն, եւ որ վարչապետն ի պաշտոնե պարտավոր է լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կան, խոսել քաղաքացիների հետ» պնդմանը, չես էլ հասկանում, դրանում մեզ են փորձում համոզել, թե իրենք իրենց։ Ուզում ես հարցնել, իսկ ինչո՞ւ վարչապետը ռուպրը ձեռքին, մեքենայի թափքին կանգնած չի փորձում լսել Սյունիքի բնակիչների խնդիրները, ինչո՞ւ նա ի պաշտոնե չի հայտնվում Շուռնուխում։ Այնտեղ խնդիրներ չկա՞ն։ Թե՞ հասկանում է, որ առանց ճնշումների այդպես էլ չի կարողանալու մտնել Սյունիք, նույնիսկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Բայց սա արդեն հարցի մյուս կողմն է։

Կեղծիքների մեկ այլ ուղղությունն էլ սոցիոլոգիական հարցումներն են։ «GALLUP International Association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի  վերջին հարցումը, համաձայն որի իշխանությունները տոկոսային հսկայական առավելություն ունեն  եւ զբաղեցում են առաջին տեղը, ուղղակի ծիծաղելի է։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Բայց հարցը դրանում չէ։ Իշխանությունը անցել է բոլոր հայտնի ընտրակեղծարարության մեթոդներին։ Նախկինում էլ՝ 2017թ. ընտրություններին, մինչեւ իշխանափոխության վերջին օրը՝ 2018թ. ապրիլին, երբ ՀՀԿ վարկանիշը բավականին ցածր էր, եւ ՀՀԿ-ում դա շատ լավ գիտեին, միշտ  Գելլափի հարցումները ցույց էին տալիս, որ ՀՀԿ-ն առաջին տեղում է՝ մյուս ուժերից տոկոսային մեծ տարբերությամբ։ Ժամանակն է արդեն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները վեր կենան եւ ասեն, ինչպես էին իրենք ստանում Գելլափից այդ թվերը, ինչ մեխանիզմներ էին աշխատում՝ գուցե՛ համոզելու, գուցե՛ կոռուպցիոն, գուցե՛ այլ։ Բայց փաստ է, չէ, որ նախկինում էլ սոցհարցումների այս մեխանիզմը ընտրակեղծիքների երաշխավորման մեխանիզմներից մեկն էր եւ ակտիվ կիրառվում էր։ Հիմա երկրի մի մասը կորցնելուց հետո, եւ մնացյալ մասի կորստի վտանգի տակ չենք կարող հղում անել այդպիսի հարցերի կոնֆիդենցիալության վրա։ Հիմա ամեն ինչ շատ ավելի պարզ է ընթանում։

Եվ վերջում, պետք է վերհիշել, նախկինում, երբ իշխանության ներկայացուցիչներն ընդգրկվում էին նախընտրական շտաբերում, ղեկավարում կամ մասնակցում էին շտաբի գործունեությանը կամ նախկին նախագահներն ու վարչապետերը մասնակցում էին նախընտրական, այստեղ կարեւոր է հատկապես շեշտել նշանակված ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավին, ինչ աղմուկ- աղաղակ, ինչ վայնասուն էր բարձրացնում Նիկոլ Փաշինյանը եւ իր թերթը։ Բացեք արխիվը եւ կտեսնեք՝ անդադար, անվերջ հոդվածաշարեր՝ որ օրենքն է խախտվում, որ հոդվածը։

Փաստորեն այս մարդկանց ամեն խոսքի, ամեն քայլի, ամեն որոշման հիմքում սուտն է։ Այս մարդիկ սկսել են ավելի անխնա աշխատացնել ընտրակեղծարարության ողջ համակարգը։ Եվ ես կարծում եմ, որ երկրի նախագահը, քաղաքական ուժերը, ԿԸՀ-ն պետք է շատ արագ արձագանքեն։ Պետք է արձագանքի ԱԱԾ-ն, պետք է գեթ մեկ անգամ ԱԱԾ-ն լինի պետության թիկունքին եւ ոչ թե մեկ անձի։ Արձանագրենք՝ երկրում տոտալ միացված է ընտրակեղծիքների մեխանիզմը։ Եթե հիմա չկանխենք, ապա քվեատուփերը բացելուց հետո լինելու է երեսուն տարվա ընթացքում ձեւավորված բոլոր ընտրական այլանդակություններից շատ ավելի վատ պատկեր։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին