f

Անկախ

«Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» համերգը նվեր է Ֆրանսիային. Ջոնաթան Լաքոտ


Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մարտի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ հնչեցին Կլոդ Դեբյուսիի, Մորիս Դյուրուֆլեի, Օլիվյե Մեսսիանի, Գաբրիել Ֆորեի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ ելույթ ունեցան Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո սոպրանո), Սուսաննա Աբրահամյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):

Միջոցառման մեկնարկին ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, ով նշեց՝ երկուսուկես տարի առաջ Հայաստանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ հյուրընկալելով ամբողջ աշխարհից եկած 85 պատվիրակությունների, նրանց նվիրելով մի գեղեցիկ տոն: Նրա խոսքով՝ այդ միջոցառումը Հայաստանի համար շատ մեծ հաջողություն էր:

«Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը մշտապես եղել են ֆրանկոֆոնիայի գործընկերներ: Եվ ես նրանց շնորհակալություն եմ հայտնում այս երեկո այս համերգը մեզ նվիրելու համար և Հայաստանում ֆրանկոֆոնիան և ֆրանսիական մշակույթը տոնելու համար»,-նշեց Ջոնաթան Լաքոտը:

Դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ ֆրանկոֆոնիան ֆրանսերենը որպես ընդհանուր լեզու կիսելն է. ֆրանսախոս կարելի լինել ի ծնե, իսկ հայերի դեպքում՝ սրտով: Բայց բացի լեզվից ֆրանկոֆոնիան նաև մշակույթի հանդեպ ուշադրությունն է, ցանկությունը պաշտպանել մեր մշակույթը, բայց նաև տարածել և կիսվել նրանով: Եվ հենց այդ ավանդույթը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբն այսօր անում են: Դեսպանն առանձնահատուկ շեշտեց՝ այս համերգը գեղեցիկ նվեր է Ֆրանսիային:

Նշենք, որ համերգն անցավ ջերմ մթնոլորտում՝ հանդիսատեսի հոտնկայս ծափերի ներքո:

ֆրանկոֆոնիա

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին