f

Անկախ

Ձեր լավն ու վատն էլ չեք գիտակցում, հանգիստ տեղներդ նստեք, գլուխներդ կախ գործ արեք՝ առանց ճոռոմ-ճոռոմ խոսելու, ժամանակը կգա


Արայիկ Հարությունյան, նոյեմբերի 9-ին, հրադադարի հաստատումից հետո, նվազագույնը քո գիտությամբ, մասնակցությամբ հանձնել եք շրջաններ բնակավայրեր, որոնք եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների մեջ որևէ ամրագրում չունեին։

Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը, Դիզափայտ լեռն ու մի շարք բարձունքներ, Քաշաթաղի շրջանի Սանասար համայնքի (նախկին Ղուբաթլու) և Կովսականի (նախկ. Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին. այս բնակավայրերի մասին եռակողմ հայտարարությունում ոչինչ չկար, բայց հանձնեցիք։

Մինչև հիմա պատասխան չեք տվել, թե ինչո՞ւ հանձնեցիք, դեռ չեմ խոսում, որ ձեր կուլիսային պայմանավորվածությունը զորքին չէիք փոխանցել, արդյունքում հրադադարից մեկ ամիս հետո, այդ բնակավայրերում մոտ մեկ տասնյակ մարդ զոհվեց, 64-ը գերեվարվեց։

Ի՞նչ իմանային այդ տղաները, որ իրենք հայրենիք են պահում, իսկ դուք իրենց մեջքի հետևը թորքերի հետ բանակցում և հանձնում էիք։

Հարությունյան Արայիկ, դու դեռ երե՞ս ունես, ո՞ւմ վրա ես մունաթ գալիս, զարմանում, որ ասածներդ կասկածի տակ են դնում։ Կարմիր Շուկայի հնարավոր հանձման վերաբերյալ մարդկանց մտահոգություններին ե՞ս որակումներ տալիս։ Դու էիր օրեր առաջ մարդկանց պատմում, որ նման քննարկում եղել է, բայց թեման փակ է։

Ինչի՞ ես գցել բռնել, որ մարդիկ քեզ պետք է հավատան, վստահեն, թե՞ չգիտես մարդիկ իրականում քո մասին ինչ են մտածում, թե՞ մտածում ես, որ Նիկոլի հետ համատեղ իրականացրած ծրագիրը մարսել ես։

Ձեր լավն ու վատն էլ չեք գիտակցում, հանգիստ տեղներդ նստեք, գլուխներդ կախ գործ արեք՝ առանց ճոռոմ-ճոռոմ խոսելու, ժամանակը կգա, դեռ հատ-հատ պատասխան եք տալու։

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում Արայիկ Հարությունյան Արցախ Պատերազմ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին