Ոտքի վրա այդպիսի հարցերի չեմ պատասխանում . բոլոր այդ հարցերի պատասխանը կտրվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետք է փոխենք մեր կեցվածքը տարածաշրջանի երկրների նկատմամբ, եւ ինչպես պետք է փոխենք մեր կեցվածքը Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016-ի ապրիլի 2-ին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը:
Այդ առիթով այսօր «Եռաբլուր» պանթեոն էին այցելել պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը: