ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի բեկորներ հայտնաբերելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները: Գրում է Gazeta.ru-ն։
«Սա նոր տեղեկատվություն է, անհայտ է, ես տեղեկություն չունեմ: Հակամարտության ընթացքում իսկանդերներ չեն օգտագործվել, և դա հաստատված է», - ընդգծել է Կրեմլի խոսնակը:
Ուրբաթ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալությունը (ANAMA) Բաքվում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված «Իսկանդեր» հրթիռների բեկորները:
Գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ այս տարվա մարտի 15-ին երկու հրթիռների բեկորներ հայտնաբերվել են Շուշի քաղաքում, երբ մասնագետները տարածքները ականներից էին մաքրելիս են եղել: