f

Անկախ

Ապրիլյան պատերազմ. կոտրելով միֆերը (մաս 5)


Միֆ 5.  Մենք պարտվել ենք Ապրիլյան քառօրյա պատերազմում

 

Այս հարցը, թերևս, ամենակարևորն է։ Ի վերջո, հասարակությանը ստիպեցին հավատալ, որ եթե եղել են զոհեր և կորցրել ենք որոշակի տարածքներ, ապա դա անպայմանորեն նշանակում է, որ մենք պարտվել ենք։ Բայց այստեղ առաջ է գալիս այլ հարց։ Հնարավոր էր արդյո՞ք նման լայնամասշտաբ հարձակման դեպքում առհասարակ չունենալ մարդկային կորուստներ։ Կամ եթե, օրինակ, կորցրած դիրքերը գրավելու համար հայկական կողմը անցներ հարձակման, և զինվորների կյանքի գնով հետ նվաճեր դրանք, այդ դեպքում կհամարեի՞նք, որ հաղթել ենք։

Կարծում ենք հարցին չկա միանշանակ պատասխան։ Պետք է ինքներս մեզ հարցնենք, ինչ ենք հասկանում հաղթել ասելով․ պահել եղած դիրքերը, թե նվաճել նոր տարածքներ։ Արդյո՞ք նվազագույն կորստով նման պատերազմից դուրս գալը չի կարելի համարել հաղթանակ։

Իրականում մենք կորուստ կրել ենք․ և տարածքային մի փոքր հատված, և մարդկային: Կարելի է ասել, որ մարտավարական առումով ունեցել ենք որոշակի կորուստներ, բայց ռազմավարական առումով տարել ենք հաղթանակ: Հակառակորդը մարտավարական առումով ունեցել է չնչին հաջողություններ, բայց ռազմավարական առումով խայտառակ պարտություն:

Պատերազմի առաջին իսկ պահից պարզ էր, որ սա պարզապես Ադրբեջանի հերթական սադրանքը կամ դիվերսիոն գործողությունը չի, այլ իրական լայնամասշտաբ պատերազմ, որտեղ կիրառվում են տարատեսակ խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Եվ ուրեմն մարտական խնդիրներին էլ ակնհայտորեն ամբողջատիրական էին։

«Հայկական կողմի համար 2016 թվականի ապրիլյան պատերազմը հաղթանակ էր՝ «բոլորիս հաղթանակը»: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ իր ներածական խոսքում, և հենց այդ խոսքերով էլ բացեց իր ասուլիսը 2020 թվականի օգոստոսի 19-ին։

«Ես որոշեցի գալ, <...> որովհետև ուզում եմ նայել ձեր աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այստեղ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ, կարո՞ղ է մասնագիտորեն հիմնավորել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախության բազմաթիվ օրինակներով լայնածավալ գրոհները կասեցրած հայկական կողմը` պարտվել: Կա՞ մեկը, որ տեղյակ է մարդկության ամբողջ պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները», - նշել է նախկին նախագահը:

«Երբ հրապարակ է նետվում թեզ` հաղթանա՞կ, թե՞ պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում:

Ակնհայտ է, որ պատերազմները ինքնանպատակ չեն լինում՝ դրանք միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ։ Պատերազմը «քաղաքականության շարունակությունն է»` այլ մեթոդներով: Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նա կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահղացումները: Որևէ պատերազմի վերջնարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի կատարմանը», - ասել է Սարգսյանը:

Քննիչ հանձնաժողովը ևս համոզվել էր դրանում։ «Առաջնագծի մեր զինվորները, Պաշտպանության բանակի հրամանատարությունը իրենց առաջ դրված մարտական խնդիրը լուծել են` անկախ ամեն ինչից», - հայտարարել է հանձանաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը նաև փաստում է. տարիներ շարունակ հասարակության մոտ ամրացած է եղել այն մտայնությունը, թե «առաջնագծում մեր զինվորները միայնակ են եղել: Այսինքն` պետություն գոյություն չի ունեցել»: Սակայն «առաջնագծի մեր զինվորը կերտել է իր հերոսապատումը: Եվ այդ զինվորին ղեկավարած հրամկազմն է կերտել դա»:

Քննիչ հանձնաժողովի մեկ այլ անդամ, Սասուն Միքայելյանը, նշել է, որ չնայած թերություններին մենք հաղթեցինք ապրիլյան պատերազմում. «Այդ 800 հեկտարը նշանակություն չուներ: Դա լայնածավալ հարձակում էր, որին դիմակայեցինք»

Հարց է առաջանում, միթե՞ կարիք կար ստեղծել մի հանձնաժողով, որպեսզի դրա գործունեության արդյունքում հերթով հերքվի իրենց իսկ կողմից կամ իրենց իսկ համաձայնությամբ շրջանառության մեջ դրված միֆերը։ 

Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ որքան էլ  հակափաստարկներ բերվեն, բարձր ամբիոններից հերքվեն մեր հիշատակած միֆերը, անգամ հենց դրանք առաջ քաշած մարդկանց կողմից, միևնույն է, մարդկանց դա այլևս հետաքրքիր չէ։ Նրանք իրենց ուղեղներում արդեն ունեն idea fix, որ Ապրիլյան պատերազմը և ընդհանրապես Արցախը ծախված է «հների կողմից»

Որպես վերջաբան նշենք պարզապես, որ ռազմական գործողությունները չի կարելի քաղաքական առումով շահարկել, դիվիդենտներ հավաքել։ Քանի որ Հայաստանի ապագան, անվտանգությունը առաջնային պետք է լինեն թե այդ օրվա իշխանության, թե՝ ընդդիմության համար։

Ապրիլյան պատերազմ Ապրիլյան քննիչ հանձնաժողով Սերժ Սարգսյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին