Անհայտ անձն ավտոմեքենայով փորձել է ճեղքել Կապիտոլիումը արգելապատնեշը, ոստիկանությունն ամբողջությամբ արգելափակել է շենքի մուտքերը, հաղորդում է BBC-ն:
Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անհայտ անձը շենքի հյուսիսային հատվածից ավտոմեքենայով փորձել է ճեղքել արգելապատնեշը՝ վրաերթի ենթարկելով ոստիկանության երկու սպայի:
Երկու սպաներն էլ վիրավորվել են: Հարձակում իրականացնողը ձերբակալվել է: Նրանք երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ավելի ուշ ոստիկաններից մեկը հիվանդանոցում մահացել է: