Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Աշխարհում չկա տենց բան, որ Պարբերական հիվանդության դեպքում իրականացվի պտղի ներարգանդային գենետիկ ախտորոշում, հղիությունն ընդհատելու համար: Նման բանն անթույլատրելի է, եթե իհարկե հիվանդությունը չի ընթանում տվյալ ընտանիքի երեխաների վաղ մահացությամբ, ինչը Պարբերական հիվանդության համար խիստ հազվադեպ ընթացք է, ու պատահում է 100 տարին մեկ անգամ:
Բայց, Ադրբեջանում որոշել են Պարբերական հիվանդության ,,ռիսկ,, ունեցող ընտանիքներում իրականացնել հղիության ընթացքում պտղի գենետիկ քննություն, ու անցանկալի դեպքերի ընդհատում:
Հիմա սրա անունն ի՞նչ դնել, անգրագիտությու՞ն թե գրագետ գենոցիդ, գենի գրագետ ոչնչացում իրենց պոպուլյացիայից: