f

Անկախ

COVID-19. ՀՀ-ում վերակենդանացման մահճակալները գրեթե զբաղված են, համակարգն աշխատում է գերծանրաբեռնված


Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական համակարգն այս փուլում աշխատում է գերծանրաբեռնված, վերակենդանացման մահճակալները գրեթե զբաղված են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչություն պետ Քնար Ղոնյանը նշեց, որ համաճարակով պայմանավորված` արդեն առկա են մասնակի կամ ամբողջությամբ վերապրոֆիլավորված 20-ից ավելի կազմակերպություններ: Դրանք և՛ Երևանում են, և՛ մարզերում՝ Լոռի, Սյունիք, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք, Արարատ:  Ծավալված մահճակալային ֆոնդն արդեն հասել է շուրջ 2500-ի: Վերակենդանացման բաժանմունքների մահճակալները գրեթե զբաղված են:

«Համապատասխան կենտրոնն օրական միջինը ունենում է հոսպիտալացման ենթակա 300 դեպքի մասին զանգ: Ունենք նաև հոսպիտալացմանը սպասող քաղաքացիներ, որոնց թիվը տատանվում է: Չեմ ուզում կոնկրետ թիվ նշել, որովհետև դա փոփոխական է, և մենք ամեն ինչ անում ենք, որ մեր քաղաքացիներն արագ հոսպիտալացվեն: Ամեն դեպքում ընդգծեմ, որ այո, մենք ունենք պացիենտներ, որոնք տանը կարող են մի քանի ժամ նույնիսկ օրեր սպասեն հոսպիտալացման իրենց հերթին»,-ասաց Քնար Ղոնյանը:

Նման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգն աշխատում է գերբեռնված: Հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի գրեթե լրացվածությամբ պայմանավորված` ամենօրյա ռեժիմով նոր կենտրոններ են ընդգրկվում գործընթացում: Քնար Ղոնյանն ընդգծում է, որ դա արվում է, բայց  պետք է նաև գիտակցել, որ եղած ռեսուրսները, մահճակալային ֆոնդն անսպառ չեն:

«2020 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, երբ մենք ունենում էինք կորոնավիրուսով պայմանավորված բավականաչափ դեպքեր, մեր առավելագույն հնարավորությունը շուրջ 3 հազար մահճակալի ծավալումն էր: Գործընթացում էլ ունեինք ընդգրկված շուրջ 30 կազմակերպություն: Հիմա արդեն հասել ենք 2500-ի մահճակալի ու 20-ից ավելի կազմակերպություն ընդգրկված է: Պետք է գիտակցել, որ առաջիկայում մենք կարող ենք խնդիր ունենալ»,-ասաց Քնար Ղոնյանը: Հարցին, թե մահճակալային ֆոնդի, ծանրաբեռնվածության ավելացմամբ պայմանավորված արդյոք աշխատողների պակաս զգացվում է, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այս փուլում միշտ էլ մասնագետի կարիք ունենում են: Նա ընդգծեց, որ մասնագիտական ռեսուրսն ու ներուժը ևս անսպառ չեն:

Օգտվելով առիթից՝ Քնար Ղոնյանը հորդորում է բոլոր քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ կրել դիմակներ, հաճախ ախտահանել ձեռքերը պահպանել սոցիալական հեռավորություն: Նա հավելեց, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում շատ լարված է և մեկ անգամ էլ ընդգծեց՝ մահճակալային ֆոնդը, ունեցած ռեսուրսներն անսպառ չեն:

ՀՀ Առողջապահության նախարարություն կորոնավիրուս

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին