Հարգելի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմություն, պրոհայկական ուժեր և այլք, ովքեր նիկոլի հետ որոշել են գնալ արտահերթ ընտրությունների. ուզում եմ վստահ լինել, որ համապատասխան տեղից 100% երաշխիքներ եք ստացել, եթե որոշել եք մասնակցել էս ընտրական պրոցեսներին։
Սա ասում եմ նրա համար, որ վաղը-մյուս օր՝ նիկոլի կողմից ձեր ձայները գողանալու ու ընտրությունները կեղծելուց հետո, հանկած չգա, չասեք՝ ժողովու՜րդ, մեզ խաբեց, մեզ քցեց, դուրս եկեք փողոց, ձեր ձայները պաշտպանեք։
Մեկը ես հիմիկվանից եմ ասում՝ նիկոլը ձեզ քցելու ա էն բոլոր հնարավոր տեղերում, որտեղ կարա։ Անգամ, եթե երաշխիքներ ա տվել։ Ինքը մինչև վերջ կառչած ա մնալու էդ աթոռից։ Նայեք, հանկարծ ձեր արկածախնդրությունը հունիսի 20-ից հետո էլի ժողովրդի վզով չթողեք։ Դուք եք որոշեք հետը գործարքի գնալ, դուք էլ տակից դուրս կգաք։ Մեզնից հասնում ա նիկոլին չընտրել, չենք ընտրի։ Մնացածը դուք տեսեք։