f

Անկախ

Լավ է, որ գոնե հիմա դա արվում է. Գորգիսյանը՝ զինծառայությունից խուսափողների նկատմամբ համաներում անելու մասին


Մենք այսօր 10 հազարից ավելի հետախուզվող քաղաքացիներ ունենք, որոնց մի մասը մեկնել է սովորելու, բոլորը չէ, որ փախել են ծառայությունից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագծին, որով համաներվում են 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած երիտասարդները: Խոսքը վերաբերում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը 27 տարեկանը լրացածներին:

«Մի մասը 5-6 տարեկանից ծնողների հետ տեղափոխվել են: Անտեսել նրանց, ասել՝ իրենք հայրենիքին պետք չեն, թող գնան ինչ ուզում են լինեն, չի կարելի: Նրանք հայրենիքին պետք են եւ պետք է ամեն ինչ անենք, որ վերադառնան Հայաստան: Երբ դեռ կովիդի համաճարակը նոր էր սկսվում, մենք առաջարկում էինք նման մի բան, որ մարդիկ կարողանան գալ եւ այդ ծանր պայմանները իրենց երկրում, իրենց հարազատների հետ անցկացնել: Այդ ժամանակ մերժվեց: Երբ պատերազմը սկսվեց, մենք նորից առաջարկեցինք, որ թողեք այդ երիտասարդները գան, միգուցե ցանկանում են մասնակցել պատերազմին: Մենք ասում էինք համաներում արեք, որ գոնե գան մասնակցեն հայրենիքի պաշտպանությանը: Հիմա լավ է, որ դա արվում է»,-ասաց Գորգիսյանը:

Նրա խոսքով, այս համաներումով պատուհան են բացում, որ այդ երիտասարդները կարող են վերադառնալ հայրենիք եւ ծառայել նրան:

Գևորգ Գորգիսյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին