f

Անկախ

Փաշինյանը փորձում է սիրաշահել Ռուսաստանին և իր գեներալներին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին թռավ Մոսկվա և այս անգամ նորությունների մի ամբողջ փնջով, որոնք կոչված են դրական հիմնագույն ստեղծել Ռուսաստանի նախագահի հետ շփման համար: Խոսքը և՛ ռուսական զենքին, և՛ հայ գեներալիտետին վերաբերմունքի մասին է: Ինչո՞ւ է հանկարծ այդպես փոխվել Փաշինյանի հռետորաբանությունը,- փորձում է հասկանալ ռուսական «Взгляд» թերթը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցի նախօրեին հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինի հետ պատրաստվում է քննարկել ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերը: Հայ ղեկավարը հայտարարեց, որ Երևանի առաջնահերթությունը հանրապետության զինված ուժերի հագեցումն է ժամանակակից զենքերով:

Բացի այդ, РИА «Новости»-ին տված մեկնաբանությունում նշեց, որ իր հարաբերությունները բանակի ղեկավարության հետ կարգավորվել են, զինվորականները կառավարության հետ աշխատում են երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Այդ կապակցությամբ միանգամայն ակնառու է վարչապետի շեշտադրումն այն հանգամանքի վրա, որ Պուտինի հետ զրույցի առարկան լինելու է հայկական բանակի վերազինումը ռուսական զենքերով:

«Ակնհայտ է, որ Փաշինյանը կարող է երկու տեսակի սպառազինություն խնդրել Ռուսաստանից՝ հակաօդային պաշտպանության միջոցներ և տեխնիկա՝ նախատեսված ռադիոէլեկտրոնային պայքարի համար»,- ենթադրել է «Взгляд» թերթի հարցին ի պատասխան ռազմական փորձագետ, «Арсенал Отечества» հանդեսի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին:  Զրուցակիցը կարծում է, որ խոսք է լինելու սպառազինության ժամանակակից միջոցների գնման մասին այն նույն սխեմայով, ինչ կիրառվել է նախորդ իշխանությունների օրոք, այսինքն՝ ռուսական վարկով վճարումների հաշվին:

«Ինչ վերաբերում է  Փաշինյանի Մոսկվա այցի քաղաքական բաղադրիչին, ապա պետք է հիշել, որ  նրա շփումը ռուսական ղեկավարության հետ Հայաստանի վարչապետն օգտագործում է իր  վարկանիշը պահպանելու և ամրապնդելու համար»,- նկատել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Գլխավոր հարցն այն է, թե ինչու է Մոսկվան համաձայնել ընդունել Հայաստանի առաջնորդին, որի հետ այս տարիներին այնքան էլ պարզ հարաբերություններ չեն եղել: Մի կողմից՝ Կրեմլում հաստատեցին, որ անցած շաբաթ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նախկին նախագահ Քոչարյանի հետ: Մյուս կողմից՝ Մոսկվան պատրաստվում է բարձր մակարդակով  ընդունել գործող առաջնորդ Փաշինյանին:

Զատուլինի կարծիքով՝ Այժմ Հայաստանի իշխող վարչապետը փորձում է իր նպատակների համար օգտագործել Մոսկվայի մտահոգությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի կարգավորման ճակատագրի հետ: Ընդ որում, ինչպես նկատում է զրուցակիցը, Փաշինյանը գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը հայերի համար փրկիչ խարիսխ է: «Վերջին հաշվով գլխավոր հարցն այն է, թե վստահ է արդյոք Ռուսաստանի ղեկավարությունը, որ մեր դաշնակից Հայաստանը հուսալի ձեռքերում է, երբ երկիրը ղեկավարում է Փաշինյանը,- ասում է պատգամավորը:- Վլադիմիր Պուտինն այնպիսի դիրք է բռնել, որ չի պատրաստվում խառնվել Հայաստանի ներքին գործերին: Եվ դա ճիշտ է, եթե հաշվի առնենք Հայաստանի ընտրազանգվածի զգացմունքայնությունն ու քաղաքականացվածությունը: Եվ չնայած Փաշինյանը կօգտագործի այս հանդիպումը, որպեսզի իրեն  ցույց տա որպես միակ քաղաքական գործիչը երկրում, որը կարող է զրուցել Պուտինի հետ, դա բնավ երաշխիք չէ, որ նա կհաղթի ընտրություններում»:

Նման համոզման է նաև քաղաքագետ, Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ Սերգեյ Մարկովը: Նրա կարծիքով՝ Փաշինյանը երկու խնդիր է հետապնդում, որոնք ցանկանում է լուծել Մոսկվա այցով:

«Առաջին՝ նա ձգտում է հասկանալ՝ կաջակցի արդյոք իրեն Ռուսաստանն առաջիկա ընտրություններում: Երկրորդ՝ նրա համար կարևոր է հաշտվել մոսկովյան հայ համայնքի հետ, որն այժմ խիստ տրամադրված է Փաշինյանի դեմ և աջակցում է նրա գլխավոր հակառակորդին՝ Քոչարյանին»,- կարծում է փորձագետը:

Մարկովը չի բացառում, որ մոսկովյան այցը ընտրողների որոշակի ձայներ կբերի Փաշինյանին: «Ես կարծում եմ, որ ընտրազանգվածի այն հատվածը, որը չի համակրում ոչ մի թեկնածուի, այս հանդիպումից հետո կարող է ձեռքը թափ տալ և իր ձայնը տալ նրան»,- նշում է զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բուն զրույցին, ապա գլխավոր թեման կարող է լինել Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացը, ռուսական խաղաղապահների աշխատանքը շփման գծում, ինչպես նաև հայ գերիների ճակատագիրը, որոնք գտնվում են Ադրբեջանում և որոնց Բաքուն չի հանձնում: Այս կարծիքին է երևանյան քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Զրուցակիցը կասկածում է, որ բանակցությունների ընթացքում որևէ ծանրակշիռ առաջընթաց կլինի: «Համենայն դեպս կողմերն ինչ-որ կերպ կփորձեն ճշտել  բավական մեծ խումբ խնդիրների ժամկետները»,- ասել է փորձագետը:

Աղբյուրը՝ Взгляд

 

Աշխարհում Ռուսաստան Վլադիմիր Պուտին Նիկոլ Փաշինյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին