f

Անկախ

Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 13-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում


2021թ. ապրիլի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել ՀԽՍՀ և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ծառայության կայացման գործում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից:

Արման Նավասարդյանը ծնվել է 1939թ. Երևանում։ 1960թ․ ավարտել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, իսկ 1976թ․՝ ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ 1973թ․ ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ ԱԳՆ ստորաբաժանումներում և արտերկրում ԽՍՀՄ դիվանագիտական ծառայության մարմիններում։ 1991-1993թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարի պաշտոնը։ 1993-1998թթ. եղել է ՀՀ դեսպանը Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչը ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, իսկ 1998-2001թթ.՝ ՀՀ դեսպանը Լիբանանում։

 

 

Այնուհետև, Արման Նավասարդյանն իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է երիտասարդ դիվանագետների ու քաղաքագետների պատրաստման գործին՝ դասախոսական աշխատանք կատարելով Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում։ Արժեքավոր են նաև Արման Նավասարդյանի քաղաքական վերլուծությունները և հրապարակախոսական գործունեությունը։

Բազմափորձ դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արման Նավասարդյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Նավասարդյանի հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։

Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից։

Արման Նավասարդյան Հոգեհանգիստ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին