f

Անկախ

Հարձակում են գործել լրագրողի տան վրա. Մեդիա պաշտպան


Արցախից լրագրող Մարատ Եգանյանը հայտնում է, որ իր տան վրա հարձակում է տեղի ունեցել։ Հարձակումն, ըստ լրագրողի, տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանի կողմից։ Մարատ Եգանյանը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում, անդրադառնալով թեմային, նշեց, որ դեպքը տեղի է ունեցել իր կողմից ղեկավարվող ֆեյսբուքյան խմբում տեղ գտած գրառման պատճառով։

Լրագրողը հանդիսանում է «Դեսերտիրներ» խմբի մոդերատոր, որտեղ տարբեր քաղաքացիներ հայտնում են այն մարդկանց անունները, ովքեր պատերազմի օրերին փախել են ծառայությունից։ Այդ խմբում գրառում է հայտնվել նաև պատգամավորի մասին։ Այդ գրառումից հետո զանգել են լրագրողին: «Ես այդ պահին չգիտեի, որ այդպիսի գրառում է հայտնվել խմբում։ Տեղեկացա գրառման մասին, զանգահարողը պատգամավորի եղբայրն էր։ Նա ցանկանում էր, որպեսզի գրառումը հեռացվի»,- մեր հետ զրույցում նշեց Մարատը։ Նրա խոսքով՝ հանդիպում է տեղի ունեցել իր և Տիգրան Հարությունյանի միջև, որտեղ Տիգրան Հարությունյանը նշել է, որ ծառայել է հրետանիում, որից հետո տեղափոխվել է պահեստներ։ Մարատն այդ լուրը հայտնել է խմբում գրառում կատարողին, ով արդեն պատրաստվել է հեռացնել գրառումը: «Ինձ հերթական զանգը եկավ, և միանգամից սպառնալիքներ, այդ զանգից հետո ես խնդրեցի հեղինակին, որպեսզի նա չհեռացնի գրառումը։ 10 րոպե հետո իմ տան դռների մոտ հայտնվեց Տիգրանը, ես նրան դուրս հրավիրեցի, նա սկսեց հայհոյել, ես կրկին դուրս եկա տնից, նա փախավ»,- պատմում է Եգանյանը։ Լրագրողի խոսքով, նա կրկին վերադառնում է ու քարեր է նետում տան ուղղությամբ։ «Ընդհարումից հետո ոստիկանությունը եկավ, երկուսիս էլ տարան ոստիկանություն, այնտեղ բացատրույթուն տալուց հետո երկուսիս էլ բաց թողեցին»,- նշում է լրագրողը։

Միջադեպից հետո Մարատը գրառում է կատրում, այդ հոդվածի հետքերով սպառնալիքները շարունակվում են։ «Սպառնալիքներով այս ամենը չավարտվեց, նրանք շարունակեցին հարձակվել իմ տան վրա և հետո՝ նաև իմ։ Ես վնասվածքներ ունեցա, հեռախոսս վնասվեց», - նշում է Մարատը։

Մարատը մեծ հույս չի կապում ոստիկանության հետ։ Ոստիկանները պարբերաբար նշել են, որ այդ ամենը այլևս չի կրկնվի։ Ըստ լրագրողի, ոստիկաններն ամեն ձև փորձում են պատասխանատվությունից ազատել այդ մարդուն ․ «Մինչև հիմա քրեական գործ հարուցված չէ»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրագողի նկատմամբ հարձակումը։ Նման դեպքերը պետք է տեղ չունենան մեր հասարակությունում։ Խոսքի ազատությունը չպետք է բռնության ենթարկվի։ ԱՀ ոստիկանությունից պահանջում ենք այս դեպքը ծածկադմփոց չանել, չսատարել լրագրողի տան վրա խուլիգանական հարձկում գործած անձին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռությունն իր աջակցությունն է հայտնում Մարատ Եգանյանին և պատրաստ է ներպետական և միջազգային օրենքներով թույլատրելի միջոցներով սատարել։

Մեդիա պաշտպան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին