Ամերիկյան Սիեթլ քաղաքում (հյուսիս-արեւմտյան Վաշինգթոն նահանգ) հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում չորս մարդ է վիրավորվել: Այդ մասին տեղական ոստիկանությունը հայտնել է թվիթերում: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվել է, որ ոստիկանությունը կրակոցներին արձագանքել է ապրիլի 12-ին՝ երկուշաբթի՝ ժամը 15.25-ին։
«Այս պահին հաղորդվում է չորս տուժածի մասին», - նշված է հաղորդագրության մեջ:
Տեղական KIRO 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սիեթլի կենտրոնական շրջանում: Հրազենային վնասվածք ստացած դեռահաս աղջկա վիճակը գնահատվում է ծանր: Բացի այդ, տուժած երեք տղամարդկանց վիճակը բավարար է գանահատվել:
Ոստիկանության աշխատակիցներին դեռևս չի հաջողվել բերման ենթարկել հրաձիգին:
ԱՄՆ-ում հրազենի օգտագործման հետ կապված նմանատիպ դեպքեր հաճախ են պատահում: Այսպիսով, ապրիլի 3-ին ԱՄՆ Վիրջինիա նահանգում անհայտ անձը կրակ էր բացել Վիրջինիա Բիչ քաղաքում: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են հրազենային վնասվածքներ ստացած երեք անձանց, նրանցից մեկը տեղում մահացել էր: