f

Անկախ

Անցած շաբաթը. Հայաստան


Ադրբեջանցիները շարունակում են Սյունիքում քարեր նետել հայերի մեքենաների վրա, անհետ կորածների և գերիների հուսահատ հարազատները ցույցեր են անում, ոստիկանները Մայրության տոնի օրը բռնի ուժով բերման են ենթարկում կանանց, քաղաքական գործիչները ոգևորված նախընտրական արշավի պատրաստություն են տեսնում, իսկ մեծահարուստները ի տես բոլորի շքեղ հարսանիք են անում: 

Ավանդույթների և բարոյական արժեքների հերթական տատանումները

Երկուշաբթին, որ հաջորդում էր  Սուրբ Հարության տոնին, մեռելոց էր և նախորդ իշխանությունների հաստատած կարգով պետք է ոչ աշխատանքային օր լիներ: Սակայն ներկայիս կառավարությունն այն աշխատանքային հայտարարեց՝ քաջ գիտակցելով, որ այդ օրն առանձնահատուկ է այն ընտանիքների համար, որոնք իրենց հարազատի մահվանից հետո առաջին անգամ են կատարելու Զատիկի արարողությունը: Իսկ այդպիսի ընտանիքների թիվը մի տարվա մեջ ճակատագրի բերումով ավելացել է ավելի քան 10 հազարով (ռազմաճակատում զոհվածներ և կորոնավիրուսի զոհեր): Բնականաբար գերեզմանոցներ տանող ճանապարհներին մեծ խցանումներ առաջացան:

Կիրակի էլ վարչապետն ու նախագահը, մյուս բարձրաստիճան պաշտոնյաները չմասնակցեցին պատարագին, բայց վրդովվեցին կաթողիկոսի  հայտնած մտքերից: Օրինակ. «Հայրենիքի անվտանգության չփարատվող մտահոգությունը, հայրենական կյանքի տեսլականի բացակայությունը, հիասթափությունն ու հուսախաբությունը անորոշության խավարով են մթագնել ապագայատեսիլ մեր հույսերը»:

Այս ամենը, սակայն, առանձնապես զարմանք ու վրդովմունք չհարուցեց հանրության լայն շրջաններում: Կարծես այլ բան չէին էլ սպասում, բայց շաբաթվա վերջում թեժ խոսակցության առարկա դարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու աղմկոտ, շքեղ հարսանիքը: Այս դեպքում էլ առանձնապես զարմանք չէր հարուցել այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը համազգային սգի ու հուսալքության պայմաններում  ոչինչ չէր խնայել որդու հարսանիքը զանազան ուրախություններով ու շքեղություններով զարդարելու համար՝ ծախսելով միլիոններ: Թե ինչ էր կատարվում հանդիսության սրահում, մարդիկ  միայն ենթադրություններ կարող էին անել, բայց ավելի քան 20 րոպե տևած հրավառությունն ի տես բոլորին չափից ավելի ցցուն էր: Սակայն ուշագրավ է, որ հիմնականում քննարկվում էր ոչ թե Ծառուկյանի վարքագիծը, այլ այն, թե ինչու են նրա հրավերն ընդունել և մի քանի րոպեով ներկա եղել Հայրենիքի փրկության շարժման որոշ առաջնորդներ:

Ցույցեր և հանրահավաքներ

Շաբաթը նշանավորվեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքով Սևան քաղաքում (երեքշաբթի), կանանց ցույցով կառավարության շենքի մոտ (չորեքշաբթի) և պաշտպանության նախարարության շրջափակումով (հինգշաբթի), որի կազմակերպիչն ու մասնակիցներն անհետ կորած և գերի ընկած զինվորների հարազատներն էին:

Սևանում շարժման անդամները հայտարարեցին այն, ինչ ասում են Երևանում արդեն ամիսներ շարունակ. վարչապետի   աթոռին նստած անձին պետք է քշել, հետևաբար ամեն ինչ պետք է անել ընտրություններ թույլ չտալու համար։

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ցույցը կառավարության շենքի մոտ ավարտվեց բռնություններով: Անհամաչափ  ուժ կիրառելով՝ ոստիկանները մի խումբ կանանց բերման ենթարկեցին։ Կազմակերպիչներն ավելի վաղ  հայտարարել էին, որ այս ցույցով սատարում են զոհվածների, վիրավորների, գերիների ու անհետ կորածների մայրերին ու կանանց և իրենց ընդվզումն են արտահայտում  իշխանությանը, որը դիտավորյալ թաքցնում է զոհվածների, վիրավորների, գերիների ու անհետ կորածների իրական թվերը, հազարավոր զոհվածների և հաշմանդամների խնդիրների ծանրությունը թողել է կանանց և մայրերի ուսերին, որոնցից շատերը զրկված են անգամ իրենց զավակների մարմինները հողին հանձնելու հնարավորությունից:

Ուշագրավ է, որ այն նույն ժամանակ, երբ ոստիկանները քարշ էին տալիս կանանց, մի քանի քայլ այն կողմ՝ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց, տեղադրվեց համարձակ թե ազատատենչ աղջկա արձան, որը ըստ երևույթին իգական սեռի պայքար է խորհրդանշում: Եվ հանելուկ մնաց, թե ինչու կառավարությունը տեղադրեց այդ արձանը, աղջիկն ում դեմ և հանուն ինչի է պայքարում, եթե այս երկրում չեն զլանում բռնի ուժ կիրառել անգամ պատերազմում զոհվածների և հերոսների կանանց ու դուստրերի նկատմամբ:

Իսկ հաջորդ օրը շատ ավելի դրամատիկ էր ՀՀ պաշտպանության նախարարությունում: Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները  արգելափակել էին այդ  գերատեսչության մուտքերը, քանի որ նախորդ անգամ նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո խոստումները չեն կատարվել։ Երկու օր նախարարության աշխատակիցները ելումուտի հնարավորություն չունեցան, նրանցից առավել բախտավորները փախան ուղղաթիռով: Երկրորդ օրը ցուցարարներին միացան նաև գերիների հարազատները: Նախօրեին պաշտոնապես լուր էր տարածվել, թե հայ ռազմագերիներ են վերադառնալու, բայց ինքաթիռը Բաքվից Երևան ժամանեց  դատարկ։ Ինքնաթիռում միայն ռուսական  խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովն էր։ Նա սադրանք որակեց գերիների վերադարձի մասին լուրը, որով «թյուրիմացության մեջ են գցել բնակչությանը»: Պարզվեց, որ գերիների վերադարձ չի էլ նախատեսվել: Մինչ տվյալ հակասական իրավիճակի մասին անհեթեթ մեկնաբանություններ էին տալիս իշխանության ներկայացուցիչները, գերիների հարազատները Շիրակի մարզում փակեցին Երևան-Գյումրի ճանապարհը։

Քրեական գործեր և դատավարություններ

Երկուշաբթի վարչական դատարանը մերժեց բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ չի ներկայացվել որևէ հիմնավոր փաստարկ։ Հիշեցնենք՝ հայցի ապահովման միջոցը ենթադրում է, որ գեներալ Գասպարյանը պետք է շարունակեր  պաշտոնավարել, մինչդեռ, վարչապետի գրասենյակի ձևակերպմամբ, իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետ նշանակվեց Արտակ Դավթյանը, որի հրամանագիրը, ինչպես և Գասպարյանի ազատումը, նախագահը չի ստորագրել:

Երեքշաբթի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց մարտի 1–ի գործով որոշումը։  Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,  գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց։ Գործի վարույթը կարճվեց։ Սակայն Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ դատավարությունը կշարունակվի նրանց նախկինում առաջադրված մյուս հոդվածներով։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) կարճվել է: Սակայն հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այսինքն՝ երբ պաշտոնյաները խոսում են դատավորների և քննիչների վրա ճնշում գործադրելու և մարդկանց անհիմն մեղադրանք առաջադրելու մասին, բնավ հանցանք չեն գործել, ընդհակառակը՝ նրանք տուժող են, հանցանք գործել են նրանք, ովքեր գաղտնալսել և հանրության սեփականությունն են դարձրել այդ խոսակցության բովանդակությունը:

 

Նախընտրական արշավը Հայաստանում սկսվում է Ռուսաստանի՞ց

Հայաստանում արտահերթ ընտրություններ հայտարարված չեն, առկա է միայն Նիկոլ Փաշինյանի մտադրությունը, նա նույնիսկ ընտրությունների օրն է նշել՝ հունիսի 20-ին:  Ըստ օրենքի՝ նա պետք է հրաժարական տա, որից հետո հնարավոր է, որ այլ թեկնածու առաջադրվի, բայց եթե երկու փորձից հետո խորհրդարանը չկարողանա ուրիշ թեկնածու ընտրել, այդ դեպքում խորհրդարանը կարձակվի և արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Բայց հանրության ճնշող մեծամասնությունը, անգամ Կրեմլում, համոզված են, որ այդպես էլ կլինի, քանի որ Հայաստանում ամեն ինչ կախված է մեկ մարդու ցանկությունից: Տեղի կունենա այն նույն բեմադրությունը, ինչ եղավ 2019 թվականին:  Ուստի նախընտրական արշավն արդեն սկսված է: Բայց հետաքրքիրն այն է, որ այն սկսվել է Ռուսաստանից:

Անցած շաբաթ` երկուշաբթի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզների զրուցակիցն էր: Նա հայտարարեց, որ իշխանության է ձգտում, քանի որ միայն ինքը կարող է երկիրը հանել այս ճգնաժամից: Ռուսական աղբյուրները հայտնեցին, որ մինչ այդ էլ Քոչարյանը հեռավար զրույց է ունեցել Պուտինի հետ:

Երկու օր անց Մոսկվայում էր արդեն Նիկոլ Փաշինյանը՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկացվեց, որ նրանք քննարկել են Արցախում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումը, տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման, Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը  և այլն: Բայց հենց նույն ռուսական աղբյուրներն այս հայտարարությունները շղարշ համարեցին, իսկ բուն հանդիպումը՝ ցուցադրական, քանի որ որևէ փաստաթուղթ չստորագրվեց: Այսպիսով հայ հանրությանն ազդանշան ուղարկվեց, որ Ռուսաստանի աչքում ապագա վարչապետի թեկնածուները երկուսն են, որոնց մրցապայքարը կշարունակվի ոչ այնքան Հայաստանի մարզերում, որքան Կրեմլի մանրահատակի վրա:

Իսկ Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական մեքենաների վրա ադրբեջանցիները շարունակում են քարեր նետել, Արցախում էլ նորանոր տարածքների ու ճանապարհների հավակնություններ ներկայացնել:

Համավարակը

Շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 197113-ի, շաբաթվա վերջին՝ 202817-ի, այսինքն՝ 5704-ով ավելի, օրական միջինը մոտ 800 մարդ: Ամենից քիչ նոր վարակվածներ հայտնաբերվել են երկուշաբթի՝ 479 մարդ, ամենից շատ՝ հինգշաբթի՝ 1231: Մի շաբաթվա ընթացքում մահացածների թիվն ավելացել է 121-ով՝ հասնելով 3735-ի: Շաբաթվա վերջի տվյալներով՝ ևս 923 վարկված մարդու մահվան պատճառը համարվել է այլ հիվանդությունը, ըստ այդմ՝ մինչ օրս մահացել է կոնորավիրուսով վարակված 4658 մարդ: Փաստացի օրական մահանում է միջինը 17 մարդ:

Այս շաբաթ՝ հինգշաբթի, Հայաստանը կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 600 դեղաչափ ստացավ: Խոսքուզրույցի առարկա դարձավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման այն հատվածը, երբ ՀՀ վարչապետը ի պատասխան զրուցակցի հարցին հավաստիացրեց, որ «Սպուտնիկ V»-ը Հայաստանում գրանցված է, ինչը չի համապատասխանում իրականությանը: Առողջապահության նախարարն էլ հայտարարեց, որ այն իրոք չի գրանցվել, բայց թույլ են տվել բերել:   

 

 

Հասարակություն անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին