f

Անկախ

«168 ժամ». Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից


«168 ժամ» թերթը գրում է. «Մեր իրականության խնդիրների պատճառները շատ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։ Քաղաքականությունն այն ինտեգրալ ասպարեզն է, որում այդ պրոբլեմներն արտահայտվում են իրենց ողջ թշվառությամբ։ Բայց խորքում դրանք, քաղաքական լինելուց առաջ, նախ արժեբանական են ու աշխարհայացքային։

Տասնամյակներ շարունակ մենք՝ որպես հասարակություն, չենք ձեւավորել այնպիսի արժեքային համակարգ, վարքագծային այնպիսի գրված, բայց առաջին հերթին՝ չգրված կանոններ, որոնք առնվազն կոնֆլիկտի մեջ չեն հանրային բարոյականության պարզագույն իմպերատիվների հետ։ Ճիշտ հակառակը՝ մեր արժեքային համակարգը խեղվել է այնպես ու այնքան, որ համամարդկային նշանակություն ունեցող բարոյական նորմերը մեր անհատական ու հանրային վարքագծում վաղուց որեւէ գործառույթ չունեն։

Չարի ու բարու, ազնիվի ու անազնիվի, վեհության ու ճղճիմության, բարոյականության ու ապաբարոյականության առանցքները մեր գիտակցության ու հոգեբանության մեջ խարխլված են անկարելիության աստիճանի։

Մենք ապրում ենք պետության մեջ, որում գրեթե չեն գործում մի կողմից՝ հանրային կյանքի կանոնակարգման ֆորմալ ինստիտուտները՝ սահմանադրությունը, օրենքները եւ այլն, մյուս կողմից՝ իրենց ազդեցությունը կորցրել են կենցաղավարության, համակեցության մշակույթի համար կենսական նշանակություն ունեցող չգրված օրենքները, բարոյական նորմերը, վարքագծային արգելակները։ Հենց այս հարթությունում են ժանտախտի ժամին խրախճանք հիշեցնող գռեհիկ հարսանիքների անցկացման պատճառները։

Հասարակության գրեթե բոլոր անդամներն օգտվում են ֆորմալ ու ոչ ֆորմալ ինստիտուցիաների, արգելքների բացակայությունից՝ ամեն մեկը՝ իր կարողությունների, սոցիալական դիրքի ու, ի վերջո, այլասերվածության աստիճանին համապատասխան։

Իշխանություն ու ֆինանսական կարողություններ ունեցող անձանց, խմբերի մոտ դա հասնում է սանձարձակության, ամբարտավանության, քանի որ կարգավիճակն ու փողը հնարավորություն են տալիս առավելագույնս օգտվել իրականում անիշխանության այդ իրավիճակից։ Դա առաջացնում է հանրային ընդվզում, առաջին հայացքից՝ արդարացի, իրականում, սակայն, անազնիվ ընդզվում, որովհետեւ չկա վստահություն, որ ընդվզողների գերակշիռ մեծամասնությունն ունենալով համանման հնարավորություններ՝ չէր դրսեւորի այն նույն վարքագիծը, որի համար ընդվզում է այսօր։

Լայն իմաստով՝ մեր հասարակությունը հաշտ ու ներդաշնակ է ապրում ապաբարոյական մթնոլորտում՝ ժամանակ առ ժամանակ բողոքի լոկալ ճիչեր արձակելով այս կամ այն ցցուն օրինակի առթիվ։

Ճիչերն արձակվում են, դժգոհությունը պարպվում է, եւ մարդիկ շարունակում են հանդուրժել այն խորքային անբարոյականությունն ու հակարժեքայնությունը, որոնք ծնում են այս կամ այն գռեհիկ երեւույթը։ Եվ եթե հասարակությունն արցախյան պատերազմում կրած խայտառակ  պարտությունից 6 ամիս անց հանդուրժում է գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ապա պարտավոր է հանդուրժել նաեւ առանձին անձանց ու խմբերի լպիրշ կենսակերպն ու  հրավառության ժայթքումները գերեզմանի վերածված երկրում։ Այդպես առնվազն ավելի ազնիվ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հասարակություն

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին