f

Անկախ

Առաջիկա ընտրություններին որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակով չեմ մասնակցելու. Գայանե Աբրահամյան


Որոշ լրատվամիջոցներում հայտնվում են տարբեր տեղեկություններ, թե ես, այս կամ այն կուսակցության ցուցակով, մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին, քանի որ լուրերը համառորեն պտտվում են` հարկ եմ համարում անդրադառնալ դրան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով պատերազմից հետո վայր է դրել մանդատը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջիկա ընտրություններին որեւէ կուսակցության կամ դաշինքի ցուցակով չեմ մասնակցելու ընտրություններին։ Չնայած մի շարք առաջարկների, այս փուլում քաղաքական գործունեությունս եւ քաղաքական գործընթացներին մասնակցությունս համարում եմ ոչ նպատակահարմար, ինչպես հրաժարականիս հայտարարության մեջ հստակ շեշտել էի` կարգավիճակն ինձ համար չի կարող երբեք լինել ինքնանպատակ, ու եթե որպես պատգամավոր չեմ կարող իրապես ազդել որոշումների կայացման վրա, ապա գործունեության այլ հարթակները, որոնք շատ ավելի արդյունավետ են ու հստակ ծրագրային` կգերադասեմ։

Շարունակում եմ հասարակական գործունեությունս, հրաժարականից հետո աշխատանքի հիմնական ուղղություններս չեն փոխվել, առաջիկա տարիների հիմնական նպատակս է վիրավոր զինվորների եւ պատերազմի հետեւանքով տուժած ընտանիքների մասնագիտական կրթության, նոր կարողությունների զարգացման եւ աշխատաշուկայում մրցունակ դարձնելու, աշխատանք գտնելու եւ արժանապատիվ ապագա կառուցելու ծրագրերի իրականացումը, որն արդեն սկսել ենք ու եթե կուզեք աջակցել` մեկնաբանության մեջ դնում եմ ՀՂՈւՄը:

Այսօր էլ աշխատում եմ երիտասարդների կրթության, իրավունքների պաշտպանության, համայնքային զարգացման, կանանց կարողությունների զարգացման եւ կրթության նոր հնարավորությունների ստեղծման ծրագրերով։

Խնդրում եմ, որևէ մեդիա կամ "խոհանոցային" հարթակներում մի քննարկեք իմ քաղաքական կարիերայի հնարավորությունը, եթե որոշեմ, որ շարունակելու եմ, ապա ինքս այդ մասին կհայտարարեմ, առաջիկա ընտրություններին դա վստահաբար չեմ անելու։

 Գայանե Աբրահամյան ՖԲ Գրառում

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին