f

Անկախ

Ասում են՝ պատերազմը, սահմանային դիրքերը հանձնելը, զոհերի թիվը մի քաղաքականացրեք, բա ի՞նչը քաղաքականացնենք, ձեր տգիտությունը. Է. Վարդանյան


Հրապարակում ենք «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանի՝ ««Մի քաղաքականացրեք» պետության կորուստը» վերտառությամբ հոդվածը:

Շուրջ տասը տարի առաջ ձևավորվեց մի երևույթ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները՝ մի պարզ ձևակերպմամբ՝ «Մի քաղաքականացրեք», տեղափոխվեցին այլ հարթություն։ Հետո շատ արագ բազմաթիվ նախաձեռնություններ, խմբեր, քաղհասարակության կազմակերպություններ տեղավորվեցին իշխանության օրբիտայում, և բազմաթիվ քաղաքական խնդիրներ վերածվեցին իբր քաղաքացիական հարցերի։

«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «Մի քաղաքականացրեք», «Այս հարցը քաղաքական հարթությունում չէ», «Սա իրավական խնդիր է, կրթական է, տնտեսական է» չգիտեմ ինչ է... Ու այսպես կեղծվեցին օրակարգեր։

Երկրի տնտեսական, հարկային ոլորտի փոփոխությունների դեմ բողոքի դուրս եկողները պահանջում էին խնդիրը չքաղաքականացնել։

Երկրի սոցիալական ոլորտում ներդրվում էր կուտակային կենսաթոշակային վիճահարույց համակարգը, որը լրջագույն խնդիր էր նաև սերունդների համար, բողոքողներն ասում էին քաղաքական ուժերը թող չխառնվեն, սա քաղաքական խնդիր չէ։

Քաղաքական հարց չէր նաև 2015թ. սահմանադրական փոփոխությունները։ «Մի քաղաքականացրեք, սա իրավական գործընթաց է», «կեղծ օրակարգ է» արտահայտություններով կոտրվեց «Ոչ»-ի իրական համակարգը, և այն վերածվեց պսևդոբևեռի։

«Մի քաղաքականացրեք»-ով զուգորդվեցին էլեկտրաէնեգրայի թանկացման, տրանսպորտի սակագնի փոփոխությունների, բուհերի վարձավճարների  բարձրացման և շատ այլ խնդիրների դեմ պայքարները։

«Մի քաղաքականացրեք»-ով է ընթանում նաև քաղաքական պատվերով հարուցված քրեական գործերի քննությունը։ Գաղտնազերծված հեռախոսային ձայնագրություններով բացահայտվում է, որ քրեական հետապնդումը երկրի առաջին դեմքից իջեցված հրահանգ է, գործի ողջ քննությունը՝ և նախաքննությունը, և դատաքննությունը, վկայում են քաղաքական պատվերի առկայությունը, բայց իշխանության օրբիտայում լավ տեղավորված խմբերն ու կազմակերպությունները պնդում են, որ դա իրավական պրոցես է, քաղաքականացնել պետք չէ։

Այս երևույթը առավել այլասերված տեսք ստացավ հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Ասում են պատերազմը մի քաղաքականացրեք, դա պատերազմ էր։ Սահմանային դիրքերը հանձնելը, սահմանները Ալիևի ցանկությամբ ձևելը մի քաղաքականացրեք, Թուրքիայի և Ադրբեջանի հետ արժանապատիվ բանակցությունների անհրաժեշտությունը մի քաղաքականացրեք, Սյունիքով միջանցքի հարցը մի քաղաքականացրեք, զոհերի թիվը մի քաղաքականացրեք, գերիների հարցը մի քաղաքականացրեք։ Բա ի՞նչը քաղաքականցնենք, ձեր տգիտությունն ու անճարությո՞ւնը։

ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարները, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բարձրաստիճան այլ զինվորականներ հայտարարություն են տարածում, որտեղ շեշտում են, որ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:»։ Հետո ասում են. «Մի քաղաքականացրեք»։

Ամենավտանգավորն այն է, որ իշխանության տված խայծը հեշտությամբ կուլ են տալիս հանրության լայն շերտեր։ Զոհերի ընտանիքները գրկաբաց ընդունում են իրենց զավակներին՝ առանց զրահաբաճկոն, առանց սաղավարտ, թշնամու բայրաքթարների տակ ուղարկողներին, դե դա հո քաղաքական հարց չէ։ Գերիների ծնողները իշխանության ուղղորդմամբ իրենց զավակներին չվերադարձնելը կապում են ընդդիմության հետ, և պահանջում են գերիների վերադարձը չքաղաքականացնել։ Իր տունն ու հողերը կորցրածը պահանջում է իր կորուստները չքաղաքականացնել։

Այս վտանգավոր երևույթը գնալով խորանում է։ Սա պետություն չունեցող ժողովրդի մտածելակերպ է։ Սա պետականություն չունեցող երկրի մոտեցում է։ Այսպես շարունակվելու պարագայում, իշխանությունների ապաշնորհության և անգրագիտության պատճառով եթե մի օր էլ կորցնենք մեր պետականությունը /իսկ դրա սպառնալիքն այս իշխանության օրոք ամեն օր կա/, ասելո՞ւ են «Մի քաղաքականացրեք»։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին