Անցած օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն աճել է 54 562-ով, գրանցվել են մահվան 243 դեպքեր։ Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:
Նշվում է, որ մահվան դեպքերի ընդհանուր թիվը Թուրքիայում 34 182 է կազմում:
Անցած օվա ընթացքում հոսպիտալացվել է 2671 հիվանդ:
Ավելի վաղ Ռուսաստանը որոշում էր կայացրել ապրիլի 15-ից հունիսի 1-ը սահմանափակել Թուրքիայի հետ օդային երթևեկությունը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարաակվածների թիվը գերազանցում է 136 միլիոնը։